Լոս Անջելեսում հայտնի հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը հարցազրույց է ունեցել Մայքլ Ջեքսոնի քրոջ` Լատոյա Ջեքսոնի հետ: NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան` հաղորդավարուհին նշեց, որ հարցազրույցն արվել է Լոս Անջելեսի ժամանցային հաղորդումներից մեկի շրջանաներում, սակայն նա հավելեց, որ առայժմ չի կարող բացահայտել ավելին:
Սոնան Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել Լատոյայի հետ, որտեղ նրանք հեռուստատեսային տաղավարում են:
«Ստուդիա, զվարճանք, աշխատանք»,-հաղորդավարուհին լուսանկարը մակագրել է անգլերեն հեշթեգերով:

Հավելենք, որ Սոնան աշխատել է այնպիսի հեռուստաընկերություններում, ինչպիսիք են` The Travel Channel-ն ու FOX-ը, վարել է ժամանցային եւ երաժշտական հեռուստանախագծեր:
Աշնան սկզբին NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում հաղորդավարուհին խոսել էր նաեւ Լարի Քինգի հետ իր համագործակցության մասին.

«Ինձ համար մեծագույն պատիվ էր նրա հետ աշխատելը: Ամեն անգամ, երբ նկարահանումների ընթացքում ընդմիջումներ ենք ունենում, ես պահը բաց չեմ թողնում եւ մի շարք հարցեր եմ նրան տալիս, քանի որ այնքան շատ բան կարելի է սովորել այդ մարդուց: Նա ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է եղել: Եթե նախկինում կարող էի հիանալ միայն նրա պրոֆեսիոնալիզմով, այժմ հիանում եմ նաեւ նրա մարդ տեսակով»,-նշել էր նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի10:30, 26 նոյեմբերի
Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա պատերազմին՝ 164 մլն դոլարի շուրջ. նախկին զույգը անակնկալ հայտարարություն է արել ընտանքի մասին09:00, 26 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 նոյեմբերի
«Angry Birds»-ը՝ ինտիմ մկանների մարզման համար․ անսովոր տեսախաղ կանանց համար22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով