Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Exclusive. «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան` Վանշի կերպարի, Հայաստանում աշխատելու եւ հայ կանանց մասին

13:01, 4 ապրիլի

Բոլիվուդյան՝ «Մերժվածը» հեռուստասերիալը հայ հեռուստադիտողի ամենասիրելի նախագծերից է դարձել, իսկ այնտեղի հերոսներին քննարկում են ամենուր` տանը, դրսում, համացանցում, աշխատավայրում… Այդ է պատճառը, որ NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում ֆիլմի դերասաններին, սակայն այսօրվա մեր անակնկալը առանձնահատուկ է եւ այն հատկապես կհետաքրքրի հեռուստասերիալում Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանայի երկրպագուներին: Մեզ հաջողվեց կապ հաստատել դերասանի հետ եւ զրուցել տարբեր թեմաների` Վանշի կերպարի, «Մերժվածը» հեռուստասերիալի, Հայաստանի, հայ երկրպագուների եւ հայ կանանց մասին: Ի դեպ, դերասանն անակնկալ ունի հայաստանյան երկրպագուների համար: Մանրամասներն ընթերցեք ստորեւ.

-Ռոհիտ, գիտեմ, որ Ձեր կարիերան սկսել եք որպես մոդել, իսկ այսօր Բոլիվուդի ամենահայտնի ու պահանջված դերասաններից եք: Ի սկզբանե դերասան դառնալու մտադրություն ունեի՞ք:

-Այո, ես սկսել եմ որպես մոդել` աշխատելով մի շարք հայտնի բրենդների հետ, սակայն, ինչ խոսք, իմ իրական երազանքը դերասան դառնալն էր: Ես գիտեի, որ մոդելինգը ուղի կհարթի ինձ համար դեպի սերիալային աշխարհ: Այդ է պատճառը, որ ես զբաղվեցի մոդելինգով, իսկ հետո սկսեցի աշխատել դերասանության վրա: Շնորհակալ եմ Աստծուն, որ վերջին տարիների ընթացքում ինձ բաժին են հասնում շատ կարեւոր դերեր, որոնց համար մարդիկ ինձ սիրում են:

-Դուք շատ հեռուստասերիալներում եւ ֆիլմերում եք նկարահանվել, բայց աշխարհի տարբեր ծայրերում Ձեզ ավելի շատ ճանաչում են որպես «Մերժվածը» հեռուստասերիալի Վանշ: Ո՞րն էր, ըստ Ձեզ, այդ կերպարի հաջողության գաղտնիքը:

-Ես եւ համաձայն եմ ասվածի հետ, եւ ոչ այնքան…Մարդիկ ինձ շատ հեռուստասերիալներում են տեսել, բայց, այո, Վանշը դարձել է իմ հոմանիշը, եւ մարդիկ Հայաստանում ինձ գիտեն որպես Վանշ: Իսկ Հնդկաստանում ինձ շատ ուրիշ դերերով են ճանաչում: Բացի սերիալներից` նաեւ ֆիլմերում եմ նկարահանվում: Օրինակ` Singh VS Kaur ֆիլմը շատ մեծ արձագանք ունեցավ, թեեւ ես այնտեղ բացասական կերպար էի մարմնավորում: Ընկերներս ու մտերիմներս գիտեն նաեւ իմ հումորային կողմերը: Դրա շնորհիվ ինձ առաջարկել են նկարահանվել Men will be Men կատակերգությունում: Ես միշտ փորձում եմ կերտել տարբեր դերեր:

-Շատ մարդկանց գիտեմ, ովքեր տխրել էին, երբ Վանշը հեռուստասերիալում մահացավ… Ինչպե՞ս կարողացաք այդքան կարճ ժամանակահատվածում գերել միլիոնավոր հեռուստադիտղների սրտեր:

-(Ծիծաղում է): Այո, Վանշը կարեւոր մարդ էր ոչ միայն հեռուստադիտողների, այլեւ ինձ համար: Նա կոտրեց այն կարծրատիպը, թե եթե դու չարագործ ես, ուրեմն պետք է հենց այդպիսին էլ մահանաս:

Իմ կերպարը բացասական էր, նա թմրամոլ էր: Ես Մումբայի տարբեր հատվածներում եմ եղել, որպեսզի ծանոթանամ թմրամոլների հետ, հասկանամ նրանց: Հետո այդ փորձը ես կիրառեցի իմ խաղի մեջ, որպեսզի այն դարձնեմ ավելի իրական: Իսկ հետո Իչան փոխեց Վանշին` նրան ավելի դրական դարձնելով: Իմ կերպարը բազմակողմանի էր… նա գիտեր ատել, բարկանալ, սիրել եւ հոգ տանել: Իսկ նրա վաղաժամ մահը սցենարով էր նախատեսված: Միգուցե, ռեժիսորն ինձ չէր սիրում եւ ցանկանում էր շուտ ազատվել ինձանից: Սա, իհարկե, կատակ է: Ճիշտ է` հեռուստասերիալում իմ կերպարը մահացավ, բայց նա ապրեց հազարավոր սրտերում: Դա ինձ համար ավելի կարեւոր է:

-Իրականում Դուք, կարծես թե, նման չեք Վանշին: Դուք շատ դրական եք: Հե՞շտ էր այդքան բացասական մարդու մարմնավորելը:

-(Ծիծաղում է): Դե լավ, արդարացի չէ նրան այդքան վատը համարելը: Նա դրական կողմեր էլ ուներ: Նա շատ էր սիրում Իչային, հոգ էր տանում նրա մասին, պաշտպանում էր նրան: Այսինքն` չի կարելի ասել, թե նա անսիրտ էր: Մարդիկ երեւի կարծում են` հեշտ է բացասական կերպար խաղալը, բայց դա այդպես չէ: Դու պետք է ներկայացնես մեկին, որն ընդհանրապես քեզ նման չէ եւ ստիպված պետք է բոլորից շատ փորձեր անես: Ինձ դուր էր գալիս Վանշի պարզությունը, անկեղծությունը եւ նրա պայքարը` խավարի դեմ:

-Իսկ ընդհանրություններ ունե՞ք նրա հետ:

-Այո, նախ` մենք արտաքնապես ենք նման, բացի դա` ես էլ եմ կյանքում շատ դժվարությունների միջով անցնում, որոնք ստիպված եմ հաղթահարել: Վանշի պես՝ ես էլ երբեք չեմ հանձնվում:

-Կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաներն էլ շարունակեին Ձեր ուղին (Ռոհիտը երկու երեխա ունի):

-Անկեղծ ասած` երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ: Իմ ծնողներն իրենց կամքը ինձ չեն պարտադրել, ես էլ չեմ ստիպի ինչ-որ բան իմ երեխաներին: Այդ որոշումը նրանք պետք է կայացնեն, իսկ ես եւ իմ կինը միշտ պատրաստ ենք նրանց աջակցել:

-Գիտեի՞ք, որ այսքան հայտնի եք Հայաստանում: Հայ ընկերներ ունե՞ք:

-Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամությունը պատմությունից է գալիս: Մեր երկու ազգերը միշտ էլ բարեկամներ են եղել: Այս փաստն, իհարկե, ինձ միշտ հայտնի էր, բայց այն, որ ես այդքան ճանաչված եմ Հայաստանում, չգիտեի…Ես այնքան շնորհակալ եմ բոլորից: Այո, Հայաստանում ունեմ ընկերներ: Նույնիսկ PR մենեջեր ունեմ այդտեղ, որի հետ ծրագիր ենք քննարկում Հայաստանում աշխատելու վերաբերյալ: Այնպես որ` միգուցե ինձ այստեղի նախագծերում էլ տեսնեք:

Ռոհիտն ու Վարդան Սարգսյանը, որն, ի դեպ, նկարահանում է ունեցել դերասանի հետ

-Ի՞նչ կմաղթեք Ձեր հայ երկրպագուներին:

-Ուզում եմ ասել` շարունակեք դիտել «Մերժվածը» հեռուստասերիալն ու սիրել մեզ ու Հնդկաստանը:

-Ռոհիտ, Հայաստանում այս օրերին կանանց մեկամսյակն են տոնում: Համոզված եմ` շատ հայ կանայք եւ աղջիկներ շնորհավորանք կցանկանային ստանալ հենց Ձեզանից:

-Այնքան ուրախ եմ, որ Հայաստանում ուղիղ մեկ ամիս նշում են կանանց տոնը: Կարծում եմ` նրանց համար ամեն օրը պետք է տոն լինի: Կանայք իմ կյանքում միշտ մեծ տեղ են զբաղեցրել` մայրս, կինս, այժմ նաեւ` դուստրս:

Հայ կանանց ուզում եմ մաղթել, որ ամրապնդեն իրենց կյանքը, ավելի կայանան իրենց գործում եւ հավատան սեփական ուժերին, որովհետեւ նրանք բոլորն էլ կարեւոր են: Շարունակեք սիրել ձեր շրջապատում բոլորին, որովհետեւ ձեր ուժը ձեր հոգատարության մեջ է:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել