Առողջ մարմին, առողջ հոգի և ավելի զարգացած Հնդկաստան։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմակերպվեց «Viksit Bharat Run 2025» վազքի մրցաշարը։ Առավոտյան Հնդկաստանի դեսպանատան տարածքում հավաքվել էին մարզիկներ՝ Հնդկաստանից, արտերկրից և, իհարկե, Հայաստանից։ Նրանք անցան 5 կմ տարածք՝ դառնալով միջոցառման խորհրդի մի մասնիկը․

«Սա վազք է հանուն զարգացած Հնդկաստանի, ինչն էլ մեր նպատակն է։ Մինչև 2047 թվականը Հնդկաստանը ձգտում է դառնալ զարգացած երկիր, և դրա համար մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները։ Սրանք մարզական միջոցառումներ են, որոնք միավորում են մարդկանց։ Այսպիսով, Հնդկաստանի կառավարությունը որոշեց այս միջոցառումը կազմակերպել աշխարհի ավելի քան 150 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում, ուստի մենք այդ գլոբալ նախաձեռնության մաս ենք կազմում։ Մենք որոշեցինք միավորել Հնդկաստանի և Հայաստանի երիտասարդներին և ապահովել, որ բոլորը միասին վազեն»,-նշեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Դեսպանի խոսքով՝ այսպիսի միջոցառումները մեծացնում են մասնակիցների միջև ներդաշնակությունն ու ջերմությունը՝ դրա հետ մեկտեղ խթանելով ֆիզիկական կուլտուրային, քանի որ ծրագրի նպատակներից մեկը ոչ միայն զարգացած, այլև առողջ Հնդկաստան ունենալն է։

Մրցաշարին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, որի կարծիքով այս նախաձեռնությունը կխորացնի Հայաստանի ու Հնդկատաստանի բարեկամությունը, այս անգամ՝ սպորտի միջոցով:

Viksit Bharat Run 2025 մրցաշարին մասնակցեցին ավելի քան 100 վազորդ՝ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆիեսիոնալ։ Մրցավազքն անցկացվեց երեք մրցանակային տեղերով՝ տղամարդկանց և կանանց համար առանձին, որոնց հաղթողները ստացան գավաթներ և մեդալներ։ Բոլոր մասնակիցներն արժանացան խրախուսական մեդալների։


Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 22 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով