Շատ քիչ քանակությամբ ջուր եք խմում
Եթե նույնիսկ Ձեր օրգանիզմին անհրաժեշտ օպտիմալ մակարդակից 2% ջուր է պակասում, դա լրջորեն կարող է անդրադառնալ Ձեր ակտիվ գործունեության վրա։ Ջրազրկումը հանգեցնում է արյան դեֆիցիտի եւ թանձրացնում այն։ Սա ստիպում է Ձեր սրտին ավելի քիչ եւ անարդյունավետ աշխատել. նվազեցնում է արագությունը, դեպի մկաններ չեն մատակարարվում անհրաժեշտ քանակությամբ թթվածին եւ սննդարար նյութեր։ Ինչպե՞ս հասկանալ, թե որքան ջուր է հարկավոր խմել։ Ձեր մարմնի զանգվածը բաժանեք 30-ի եւ ստացեք լիտրերի քանակը, որը պետք է օգտագործեք օրվա ընթացքում։
Քիչ քանակությամբ երկաթ եք օգտագործում
Երկաթի դեֆիցիտից կարող եք լինել թույլ, դյուրագրգիռ, անբան, դժվարությամբ կենտրոնանալ որեւէ գործի ուղղությամբ։ Սա մկաններում ու բջիջներում թթվածնի պակասի հետեւանք է։ Անեմիայի վտանգը նվազեցնելու համար սննդակարգում հարկավոր է ավելացնել մթերքները, որոնք մեծ քանակությամբ երկաթ են պարունակում. անյուղ տավարի միս, լոբի, տոֆու, ձու (դեղնուցով), կանաչ բանջարեղեն, ընկույզ, գետնանուշի յուղ։ Խառնել այս մթերքներն անհրաժեշտ է վիտամին C պարունակող մթերքի հետ՝ առավելագույն արդյունք ստանալու համար, քանի որ այս վիտամինը լավացնում է երկաթի յուրացումն օրգանիզմում։
Դուք պերֆեկցիոնիստ եք
Կատարելությունն անհնար է։ Բայց եթե պերֆեկցիոնիզմը ստիպում է Ձեզ աշխատել մինչեւ ուժասպառ լինելը եւ անընդհատ աշխատում եք աշխատանքային ժամերից դուրս, ապա արդյունքում կսպառվեք։
Դուք Ձեր առջեւ անիրական նպատակներ եք դնում, եւ միշտ ինքնադժգոհության պատճառներ եք գտնում։ Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն դյուրին եւ մոտ նպատակներ, սահմանել հստակ ժամկետներ եւ սովորել աշխատել առանց շեղող գործոնների։ Եվ հիշեք Պարկինսոնի օրենքը. «Աշխատանքը զբաղեցնում է իրեն հատկացված ամբողջ ժամանակը»։
Դուք ողբերգություն եք սարքում մանրուքներից
Եթե մշտապես կարծում եք, որ ձեզ մտադիր են աշխատանքից հեռացնել, երբ ձեր ղեկավարը ձեզ դիտողություն է անում, եթե ձեզ վախեցնում է հեծանիվ վարելը, քանի որ վախենում եք վթարի ենթարկվել, ուրեմն իմացեք, որ դա էլ ձեր մշտական հոգնածության կարեւոր բաղկացուցիչներից է։
Անհանգստությունը հյուծում է ձեր ուղեղի պաշարները ու բառացիորեն կաթվածահար անում ձեզ։
Տագնապը հաղթահարելու համար դուք ստիպված կլինեք սիրել բացօթյա զբոսանքները, մեդիտացիան, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու մարդկանց հետ շփումները:
Անտեսում եք նախաճաշը
Սնունդն օրգանիզմի վառելիքն է: Երբ քնած եք, օրգանիզմը շարունակում է ընթրիքն օգտագործել՝ բջիջները թթվածնով եւ սննդարար նյութերով հագեցնելու համար: Իսկ արթնանալուց հետո պարտավոր ենք լիցքավորվել նախաճաշով: Եթե անտեսում եք այն, մեծ է հավանականությունը, որ թույլ կզգաք մինչեւ ճաշ ու դրանից անմիջապես հետո:
Նախաճաշը կրակ է մեր նյութափոխանակության համար: Եթե այն բաց եք թողնում, այն դանդաղում է: Մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշին ուտել հատիկավորներ, անյուղ սպիտակուցով եւ առողջ ճարպերով հագեցած սնունդ:
Անառողջ սնունդ եք ուտում
Բոլոր կիսաֆաբրիկատները հագեցած են շաքարով, աղով եւ սննդային հավելումներով: Դա մթերքներին բարձր գլիկեմիկ ինդեքս է հաղորդում: Այդ ցուցանիշը չափում է արյան մեջ ածխաջրերի՝ շաքարի վերածվելու արագությունը: Շաքարի մակարդակի մշտական տատանումները ստիպում են անընդհատ հոգնած զգալ:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ