«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մշտական հոգնածության վեց պատճառ

19:04, 11 մայիսի

Շատ քիչ քանակությամբ ջուր եք խմում

Եթե նույնիսկ Ձեր օրգանիզմին անհրաժեշտ օպտիմալ մակարդակից 2% ջուր է պակասում, դա լրջորեն կարող է անդրադառնալ Ձեր ակտիվ գործունեության վրա։ Ջրազրկումը հանգեցնում է արյան դեֆիցիտի եւ թանձրացնում այն։ Սա ստիպում է Ձեր սրտին ավելի քիչ եւ անարդյունավետ աշխատել. նվազեցնում է արագությունը, դեպի մկաններ չեն մատակարարվում անհրաժեշտ քանակությամբ թթվածին եւ սննդարար նյութեր։ Ինչպե՞ս հասկանալ, թե որքան ջուր է հարկավոր խմել։ Ձեր մարմնի զանգվածը բաժանեք 30-ի եւ ստացեք լիտրերի քանակը, որը պետք է օգտագործեք օրվա ընթացքում։ 

Քիչ քանակությամբ երկաթ եք օգտագործում

Երկաթի դեֆիցիտից կարող եք լինել թույլ, դյուրագրգիռ, անբան, դժվարությամբ կենտրոնանալ որեւէ գործի ուղղությամբ։ Սա մկաններում ու բջիջներում թթվածնի պակասի հետեւանք է։ Անեմիայի վտանգը նվազեցնելու համար սննդակարգում հարկավոր է ավելացնել մթերքները, որոնք մեծ քանակությամբ երկաթ են պարունակում. անյուղ տավարի միս, լոբի, տոֆու, ձու (դեղնուցով), կանաչ բանջարեղեն, ընկույզ, գետնանուշի յուղ։ Խառնել այս մթերքներն անհրաժեշտ է վիտամին C պարունակող մթերքի հետ՝ առավելագույն արդյունք ստանալու համար, քանի որ այս վիտամինը լավացնում է երկաթի յուրացումն օրգանիզմում։

Դուք պերֆեկցիոնիստ եք

Կատարելությունն անհնար է։ Բայց եթե պերֆեկցիոնիզմը ստիպում է Ձեզ աշխատել մինչեւ ուժասպառ լինելը եւ անընդհատ աշխատում եք աշխատանքային ժամերից դուրս, ապա արդյունքում կսպառվեք։

Դուք Ձեր առջեւ անիրական նպատակներ եք դնում, եւ միշտ ինքնադժգոհության պատճառներ եք գտնում։ Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն դյուրին եւ մոտ նպատակներ, սահմանել հստակ ժամկետներ եւ սովորել աշխատել առանց շեղող գործոնների։ Եվ հիշեք Պարկինսոնի օրենքը. «Աշխատանքը զբաղեցնում է իրեն հատկացված ամբողջ ժամանակը»։

Դուք ողբերգություն եք սարքում մանրուքներից

Եթե մշտապես կարծում եք, որ ձեզ մտադիր են աշխատանքից հեռացնել, երբ ձեր ղեկավարը ձեզ դիտողություն է անում, եթե ձեզ վախեցնում է հեծանիվ վարելը, քանի որ վախենում եք վթարի ենթարկվել, ուրեմն իմացեք, որ դա էլ ձեր մշտական հոգնածության կարեւոր բաղկացուցիչներից է։

Անհանգստությունը հյուծում է ձեր ուղեղի պաշարները ու բառացիորեն կաթվածահար անում ձեզ։ Երբ զգում եք, որ հոռետեսական մտքեր են ձեզ այցելում, խորը շունչ քաշեք ու ինքներդ ձեզ հարցրեք, իսկ որքանո՞վ է հավանական, որ հենց այդ վատագույն սցենարը տեղի ունենա։

Տագնապը հաղթահարելու համար դուք ստիպված կլինեք սիրել բացօթյա զբոսանքները, մեդիտացիան, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու մարդկանց հետ շփումները:

Անտեսում եք նախաճաշը

Սնունդն օրգանիզմի վառելիքն է: Երբ քնած եք, օրգանիզմը շարունակում է ընթրիքն օգտագործել՝ բջիջները թթվածնով եւ սննդարար նյութերով հագեցնելու համար: Իսկ արթնանալուց հետո պարտավոր ենք լիցքավորվել նախաճաշով: Եթե անտեսում եք այն, մեծ է հավանականությունը, որ թույլ կզգաք մինչեւ ճաշ ու դրանից անմիջապես հետո:

Նախաճաշը կրակ է մեր նյութափոխանակության համար: Եթե այն բաց եք թողնում, այն դանդաղում է: Մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշին ուտել հատիկավորներ, անյուղ սպիտակուցով եւ առողջ ճարպերով հագեցած սնունդ:

Անառողջ սնունդ եք ուտում

Բոլոր կիսաֆաբրիկատները հագեցած են շաքարով, աղով եւ սննդային հավելումներով: Դա մթերքներին բարձր գլիկեմիկ ինդեքս է հաղորդում: Այդ ցուցանիշը չափում է արյան մեջ ածխաջրերի՝ շաքարի վերածվելու արագությունը: Շաքարի մակարդակի մշտական տատանումները ստիպում են անընդհատ հոգնած զգալ:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search