«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Exclusive. «Հայ մայրերն ու կանայք իրենց հոգատարությամբ տարբերվում են մյուս ազգություններից». Ավրաամ Ռուսո

11:08, 7 ապրիլի

Ռուսական շոու-բիզնեսի հայկական արմատներով հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոն բացի երգեր ձայնագրելուց՝ այս շրջանում նոր գործունեություն է ծավալում: Երգիչն այժմ աշխատում է իր առաջին՝ «В поисках истины» գրքի վրա, որի մանրամասներն առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին:

Ավրաամը չի մոռացել նաեւ մայրության եւ գեղեցկության տոնի մասին եւ իր բարեմաղթանքն է հղել հայ կանանց ե աղջիկներին:

Երգչի հետ բացառիկ զրույցի մանրամասները՝ ստորեւ.

-Ավրաամ, երբվանի՞ց եք սկսել աշխատել  «В поисках истины» գրքի ստեղծման վրա:

-4 տարի առաջ գիրք գրելու մտադրություն ունեցա: Այդ տարիների ընթացքում հավաքեցի մտքի, հոգեւոր աշխարհիս պաշարը: Տարիներ տեւեց, որպեսզի ավարտին հասցնեմ այս աշխատանքը, քանի որ հազար մտքերից մի գիրք ստեղծվեց:

-Ինչի՞ մասին է այն:

-Գիրքն ունի հոգեւոր ուղղություն, բայց դրա սկիզբն իմ մասին է. ներկայացնում եմ իմ եւ իմ ընտանիքի ծագումը, թե ինչու մենք հեռացանք հայրենիքից եւ այլն: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ընթերցող ոգեշնչվի ու ոգեւորվի այն կարդալիս:

-Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց գրելու ընթացքում:

-Այս գիրքը գրելուն ինձ ոգեշնչել է մարդկության հանդեպ սերը: Ցանկացել եմ կիսել տարիների ընթացքում տարբեր երկրներից, տարբեր վանքերից կուտակածս պաշարը, որպեսզի այն միայն իմ ներսում չմնա, այլ ներկայացվի բոլորին:

-Ե՞րբ եք նախատեսում իրականացնել գրքի շնորհանդեսը:

-Կարծում եմ՝ մոտ մեկ ու կես ամսից կկայանա շնորհանդեսը: Նախապատրաստական աշխատանքները շատ երկար ժամանակ խլեցին: Տեխնիկական փոքրիկ դժվարություններ կային, բայց, փառք Աստծո, ամեն ինչ անցավ: Հենց ամեն ինչ լիարժեք պատրաստ լինի, կկազմակերպենք շնորհանդես, որի ընթացքում ես նաեւ կստորագրեմ գրքի շապիկին:

-Գիրքը Հայաստանում ներկայացնելու մտադրություն ունե՞ք:

-Անշուշտ, ջանքեր կգործադրեմ, որպեսզի Հայաստանում էլ ներկայացնենք գիրքը: Բայց կցանկանայի, որ այն թարգմանվեր հայերեն եւ օրհնվեր Մոսկվայում՝ սրբազանի կողմից: Ուզում եմ թարգմանությունից հետո այն ներկայացնել աշխարհի տարբեր կողմերում սփռված հայությանը:

-Անցնենք Ձեր երաժշտական գործունեությանը. անցած տարի հայ երկրպագուներին ուրախացրեցիք հայալեզու կատարումներով: Այս տարի նման անակնկալներ սպասվո՞ւմ են:

-Այս շրջանում հայերեն երգերի ձայնագրման աշխատանքները հետաձգել եմ, բայց շատ շուտով ձեզ կներկայացնեմ մի շատ գեղեցիկ երգ, որը ցանկանում եմ՝ ունենա հայերեն եւ ռուսերեն տարբերակներ: Ռուսերենն արդեն պատրաստ է, հայերնն էլ առաջիկայում կլինի: Ես ամեն գնով պետք է ձայնագրեմ հայերեն ալբոմս: Աստված տա՝ ամեն ինչ ստացվի:

-Երաժշտական ի՞նչ նորություններ սպասենք  Ձեզանից:

-Նոր տեսահոլովակ ենք նկարահանում: Կարծում եմ՝ մյուս ամսվա մեջ կավարտենք նկարահանման աշխատանքները: Բացի դա, շատ նոր երգեր ունեմ, որոնք սպասում են ձայնագրության: Անշուշտ, ես առաջին հերթին երգիչ եմ, ոչ թե գրող… միակ խնդիրն այն է, որ շատ գործ ունենք, բայց ավելի քիչ ժամանակ...

-Ավրաամ, քանի որ այսօր Ապրիլի 7-ն է, կարծում եմ՝ կլինի մաղթանք, որը կցանկանայիք հղել հայ մայրերին եւ, առհասարակ, հայուհիներին:

-Մեր սիրելի հայ մայրերին եւ մեր հայ գեղեցկուհիներին մաղթում եմ, որ միշտ նույնքան կանացի եւ հոգատար լինեն: Հենց այդ հատկանիշներով են հայ մայրերն ու կանայք տարբերվում մյուս ազգություններից: Շնորհավորում եմ ձեր տոնը եւ մաղթում առողջություն: Թող Աստված բոլորիդ պահապան լինի:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search