X Factor 4-ը երեկ՝ ապրիլի 9-ին, հատեց եզրագիծն՝ ավարտվելով Անդրեի թիմից Էդգար Ղանդիլյանի հաղթանակով: Նրա թիմակից Աբրահամ Խուբլարյանը եւս շատ մոտ էր հաղթանակին, սակայն երգիչը հեռուտադիտողի քվեարկության արդյունքում չանցավ եզրափակիչ փուլ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աբրահամը խոսեց իր հույզերի, X Factor-ից ստացած փորձի եւ Անդրեի հետ աշխատելու մասին:
-Աբրահամ, հիշում եմ՝ քո առաջին ելույթի ժամանակ տպավորեցիր ժյուրիի բոլոր անդամներին: Այնուամենայիվ, սպասո՞ւմ էիր, որ այսքան փուլ դեռ կանցնես նախագծում:
-Առաջին գալա համերգից հետո, երբ երկու մասնակից դուրս մնաց նախագծից, ես ամեն անգամ սպասում էի, որ ես էլ դուրս կմնամ: Ամեն ինչ անում էի, որ տվյալ օրվա իմ ելույթը լավ ստացվեր: Այդ լավ արձագանքները եւ այն փաստը, որ մինչեւ եզրափակիչ փուլ հասա, ձեռք բերեցի նման ընկերներ, ունեցա նման փորձ, շփվեցի պրոֆիեսոնալ մարդկանց հետ, ինձ համար արդեն հաղթանակ էր:
-Տխրություն, ամեն դեպքում, կա՞…
-Չեմ ստի եւ կասեմ, որ շատ եմ տխրել, բայց սրանով ոչինչ չի ավարտվում: Սրանով ամեն ինչ սկսվում է, սա երգարվեստում իմ առաջին լուրջ քայլն էր, մնում է՝ բարձրանամ եւ ճիշտ շարունակեմ այս ուղին:
-Ինչպես նշեց Գրիշա Աղախանյանը, հաճախ հաղթողի տիտղոսը չնվաճած մասնակիցներն ավելի կայուն հաջողություններ են գրանցում այս ոլորտում: Դու շարունակելո՞ւ ես ակտիվ զբաղվել երաժշտությամբ:
-Ես վաղուց եմ որոշել, որ շարունակելու եմ այս ուղին: Դրա մասին 4-5 տարի առաջ եմ մտածել, ու ոչինչ ինձ չի խանգարի այդ հարցում: Հուսով եմ՝ ես էլ կլինեմ այն մասնակիցների թվում, որոնք չեն հուսահատվել եւ առաջ են գնացել:

-Անդրեն քեզ շատ ոճերում է փորձել. քեզ ո՞րն էր ավելի հոգեհարազատ, որո՞վ ես շարունակելու ստեղծագործել:
-Կշարունակեմ երգել իմ սիրած ոճով, որը փոփ-ռոքն է: Իմ կատարմամբ կլսեք նաեւ հայկական երգեր: Այսինքն՝ չեմ սահմանափակվի միայն այդ ոճով, բայց փոփ-ռոքը կլինի իմ հիմնական ուղղությունը:
-Պրոդյուսերիցդ այս ընթացքում ի՞նչ խորհուրդներ ես ստացել:
-Առաջին հերթին, Անդրեից սովորել եմ լինել մարդկային, որն, ըստ իս, մարդու ամենակարեւոր հատկանիշն է: Անդրեն մեզ միշտ լավ է վերաբերվել ու հենց այդ վերաբերմունքն եմ նրանից սովորել: Նա ինձ կյանքի մեծ փորձ է փոխանցել:
-Հայրիկդ՝ Արմեն Խուբլարյանը, առաջին անգամ էր ներկա գալա համերգին: Հուզմունքդ նրա ներկայությունից կրկնապատկվե՞լ էր:
-Ֆիլմերի պես եղավ (ծիծաղում է): Հայրիկս եկավ վերջին համերգին, ու ես դուրս մնացի պայքարից: Բայց շատ ուրախ եմ, որ նա ներկա էր, միշտ չէր ստացվում... Հուսով եմ՝ հավանել է ելույթս:
-Առհասարակ, գո՞հ է լինում քո ելույթներից:
-Այո, բայց միշտ նկատողություն է անում, որ ավելի շտկվեմ: Ես լսում եմ նրա բոլոր նկատողություններն ու աշխատում ինձ վրա, քանի որ մինչ այստեղ գալը միշտ հայրիկիս խորհուրդներով եմ շարժվել՝ թե կյանքում, թե բեմում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Շանթ» TV-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր