1. Դավաճանությունը ցույց է տալիս, որ ամուսնության հետ ինչ-որ բան այն չէ
Այս առասպելն անտեսում է այն փաստը, որ յուրաքանչյուր ամուսնության մեջ էլ ինչ-որ բան այնպես չէ: Չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին իդեալական ընտանիքն է: Յուրաքանչյուր զույգ հակասությունների ու լարվածությունների իր հավաքածուն ունի: Մարդկային էակները ստեղծված չեն իդեալական կյանք ապրելու եւ իդեալական հարաբերությունների համար:
Իրականում շատերն իրենց զուգընկերներին դավաճանում են անգամ եթե երջանիկ են ամուսնության մեջ: Մեծ մասն, ընդ որում, ասում է, որ չի ցանկանում բաժանվել ամուսնուց կամ կնոջից: Վերջին տարիներին շատ հետազոտություններ են անցկացվել՝ փորձելով գտնել ամուսնության խնդիրների եւ դավաճանության միջեւ պատճառահետեւանքային կապը:
Պարզվել է, որ ոչ մի ուղղակի կապ չկա: Դու կարող ես հրաշալի հարբերություններ ունենալ ամուսնու հետ, բայց նա, միեւնույն է, առիթի դեպքում կարող է դավաճանել: Եվ հակառակը՝ ընտանիքում հարաբերությունները կարող են շատ վատ լինել, բայց դա նրան չի մղի դավաճանության:
Ավելի հաճախ մարդիկ դավաճանում են՝ նոր տպավորությունների, նոր ինտիմ փորձ ունենալու համար: Մենք այնպես ենք ստեղծված, որ անըդհատ նոր բան ենք փնտրում, ու դա նաեւ սեքսին է վերաբերում:
2. Եթե նա դրսում սեքս է ունեցել, ուրեմն փնտրել է
Քրոնիկ խաբեբաները պարտադիր չէ, որ հատուկ փնտրեն՝ ում հետ սեքսով զբաղվել: Դավաճանությունների մեծ մասը տեղի են ունենում, երբ մարդիկ իրենց պասիվ են պահում. օրինակ՝ խմում են ձանձրալի կորպորատիվի ժամանակ:
Խնդիրն այն է, որ մեզնից շատերն անտեսանելի «կարմիր գիծն» անցնում են ոչ թե կտրուկ ու գիտակցված, այլեւ աստիճանաբար ու աննկատ: Դուք ճաշեցիք գրավիչ գործընկերոջ հետ, հետո շփվեցիք Facebook-ում, հետո համբուրվեցիք ծխելու հմաար նախատեսված սենյակում ու... սկսվեց:
Մենք բոլորս նորույթի կարիք ունենք: Ու թեեւ մեր մշակույթը դատապարտում է «անօրինական» սեքսը, մենք մշտապես զբաղվում ենք դրանով: Անգամ կան ամուսնացած կանանց եւ տղամարդկանց համար կայքեր:
3. Դավաճանությունը մշտապես նշանակում է ամուսնության ավարտ
Մեզնից շատերը վստահ են, որ երբեք չեն համաձայնի հաշտվել իրենց զուգընկերոջ դավաճանության հետ: Իսկ ճիշտ այն է, որ դու չգիտեք՝ ինչպես կվարվեիք այդ իրավիճակում: Ամուսնացած զույգերի ավելի քան 50%-ն իր մեջ ուժ է գտնում ընտանիքը պահպանելու:
Միասին մնալու պատճառները բավականին շատ են: Դրանցից ավելի տարածվածները փոխադարձ զգացմունքներն են, ընտանիքը պահպանելու երկկողմ ցանկությունը եւ այլն: Ձեզ շրջապատող ընտանիքների կեսը դժվարություններ ունեցել է, վերապրել դավաճանությունը: Այդ մասին վիճակագրությունն է վկայում: Ինչո՞ւ դուք չգիտեք այդ մասին: Որովհետեւ այդպիսի փորձն ի ցույց չի դրվում: Վիրավորանքը, չարությունը, վիճաբանությունները չի կարելի «բնական» համարել հարաբերություններում, բայց դրանք առկա են ընտանիքների առնվազն կեսում:
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար