«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը՝ Կաննի կինոշուկայում Ցեղասպանության թեմայով նախագիծ ներկայացնելու եւ հայկական կինոյի սարսափելի վիճակի մասին

21:01, 12 ապրիլի

Ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, գրող և պրոդյուսեր Արմեն Գասպարյանը 2017 թվականի Կաննի փառատոնի կինոշուկայում կներկայացնի համատեղ նախագիծ` «Բանալիները» գեղարվեստական ֆիլմը: «Գողացված մանկություն» ֆիլմի համար «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնի / Pearl Millet (Darekh) Cinema Award-ի մրցանակներ` «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում (Թուրքիա, 2015 թ.), «Հանուն հաղորդակցության համաշխարհային կաթոլիկ ասոցիացիայի» (SIGNIS) հատուկ մրցանակ` «Ժամանակակից Հայաստանի խնդիրների պոետիկ վերհանման համար» (2014 թ.), IntimaLente միջազգային կինոփառատոնի մրցանակ` «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում (Կասերտա, Իտալիա, 2014), «Հայկական հաց» ֆիլմի համար` Magnificat միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակ` «Ազգային պատմության ցավոտ թեմաների վարպետորեն ներկայացման համար» (Մինսկ, Բելառուս, 2011 թ.), «Ռեստավրատորների ժամանակագրությունը» ֆիլմի համար` «Դեբյուտ-Կինոտավր» կինոփառատոնի մրցանակ` «Բարձր արտահայտչականության մշակույթի համար» (Մոսկվա, ՌԴ, 2002 թ.), «Սուրբ ծննդի տարածքը» ֆիլմի համար` առաջադրում «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում («Եվրասիա» միջազգային հեռուստաֆորում, Մոսկվա, ՌԴ, 2001), «Խավարման վկաները» ֆիլմի համար` San Gio  միջազգային կինոփառատոնի` իտալական կինոքննադատության մրցանակ (Վերոնա, Իտալիա 1999 թ.).  բազում վավերագրական և գեղարվեստական նախագծերի, գրքերի և սցենարների հեղինակը Հայաստանը չի ներկայացնելու Կաննի կինոշուկայում: NEWS.am STYLE -ի թղթակիցը զրուցել է տաղանդավոր կինոռեժիսորի հետ՝ Ցեղասպանության թեմայով ֆիլմի նախագծի, ինչպես նաեւ՝ հայկական կինոյի վիճակի մասին: 

- Նախագիծը ներկայացնելու է հայ ռեժիսոր, ով, սակայն, չի ներկայացնելու Հայաստանը: Ինչո՞ւ:

- Հայ ռեժիսորները իրենց աշխատանքը կներկայացնեն հայկական տաղավարում, որի հետ ես ոչ մի առնչություն չունեմ: Ես ինքս ինձ բնորոշում եմ որպես գյումրեցի ռեժիսոր, ով աշխատում է միջազգային համատեղ արտադրանքի վրա:

- Ինչպե՞ս եք ստացել Կաննի փառատոնին մասնակցելու հրավերը:

- Կաննի կինոփառատոնը Հայաստանում չի ստեղծվել: Կաննի կինոփառատոնում հաստատվում է կինոյի նորաձևությունը, որի հետ Հայաստանը ոչ մի կապ չունի: Հրավերը ստացել եմ ֆրանսիական ընկերությունից, որի հետ արդեն երեք տարի աշխատում ենք «Բանալիները» գեղարվեստական ֆիլմի նախագծի վրա: Հենց այդ ֆիլմն էլ ներկայացվելու է այնտեղ: Ֆիլմը Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության մասին է. այն պատմում է մշեցի փոքրիկ աղջնակի մասին, ով հայրենի տան բանալիներն է կորցրել, և թուրք ընտանիքի մասին, որը պահել է բանալիները չորս սերունդ շարունակ: Ֆիլմում նրանց սերունդներն են հանդիպում...

- Դուք ներկայացնելու եք Ֆրանսիան: Ինչպե՞ս է Մշակույթի նախարարությունն ընդունել այդ փաստը:

- Ձեր մշակույթի նախարարությունը վաղուց արդեն ոչինչ չի ընդունում և պատկերացնում: Ես երկար ժամանակ բացակայել եմ Հայաստանից: Ավելի շատ լենինյան վայրերում եմ ապրել` Վարշավա, Բեռլին, Փարիզ, Ցյուրիխ: Հայաստան վերադառնալուց հետո նկարել եմ չորս վավերագրական ֆիլմ և պատրաստել չորս սցենարներ` լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի համար: Վերոնշյալ հաստատության հետ իմ հազվադեպ շփումներից հետո եկել եմ այն անմխիթար եզրակացությանը, որ հայկական մշակույթը կարող էր առանց այդ հիմնարկության էլ գոյութուն ունենալ:

- Ֆիլմում մասնակցո՞ւմ են դերասաններ Հայաստանից:

- Դա բացառվում է առաջին հերթին: Սովետական իշխանության վերջին տարիներին և հարաբերական անկախության առաջին տարիներին հայ դերասանների և դերասանուհիների մեծամասնությունը հաշվառման մեջ էր ոստիկանությունում` «սպեկուլացիա» հոդվածով... Սերիալների, որոնք կարելի է դիտել բացառապես ազգային դատավճռով և դատական կատարածուների ներկայությամբ, ի հայտ գալուց հետո նրանք աշխատանք գտան: Բայց ներգրավել նրանց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում կնշանակի ջուր լցնել Վաշինգթոնի թուրք-հրեական լոբբիի ջրաղացին:

-  Հայաստա՞նն է ֆինանսավորում մասնակցությունը կինոփառատոնին:

- Բնականաբար, ոչ: Մենք տարբեր տեսակետներ ունենք այդ մասնագիտության և նրա շուրջ տեղի ունեցող ամեն ինչի վերաբերյալ: Ցեղասպանության մասին այս նախագծի համար ինձնից «ատկատ» պահանջեցին, այդ պատճառով ես մեկնում եմ ֆրանսիական ընկերության հրավերով: Այնպիսի հետամնաց երկրներում, ինչպիսիք Հայաստանն ու Ռուսաստանն են, «ատկատների» համակարգը մասսայական բնույթ է կրում և տարածված է բոլոր ոլորտներում: Վերջերս իմ վավերագրական ֆիլմը` «Բաց դռները», առաջատար վավերագրական փառատոններից մեկի` «Ռոսսիայի» ծրագրում էր: Այնտեղ լրատվամիջոցների ներկայությամբ կլոր սեղանի շուրջ բաց խոսում էին կինոյի «ատկատների» մասին` 40%-ի չափով: Բայց քանի որ Հայաստանը առաջինն է քրիստոնեություն ընդունել, և հայերն ունեն ավանդական տխուր աչքեր, ապա այստեղ «ատկատի» չափը 10% է: Բայց սխեմաները տարբեր են, ինչը ինձ` որպես պրոդյուսերի, ձեռք չի տալիս:

- Արդյո՞ք դա նշանակում է, որ կինոն ընդունվում է որպես «փող ուտելու տեղ»:

- Հայաստանում առանց այդ էլ չկա ո՛չ ազգային կինոյի, ո՛չ ազգային դպրոցի ֆունդամենտալ բազա: Պետության կողմից կինոն ֆինանսավորվում է մնացորդային սկզբունքով: Երբ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում պրոդյուսերներն ինձ հարցնում են` Հայաստանում քանի կինոթատրոն կա, ես պատասխանում եմ` երկուսուկես: Եվ թեման փակվում է: Ինչ վերաբերում է «փող ուտելու տեղին»` այդ իմաստով հայկական կինոյում բացարձակ միջնադարյան կարգեր են տիրում, որն անկասկած ազդում է կինոյի որակի վրա: Պետական փողերով նկարված հայկական գոնե մի ֆիլմի անուն տվեք, որը միջազգային որևէ արձագանք է ստացել: Եթե հայկական կինոն իրենից ինչ-որ բան ներկայացներ, ֆրանսիական կողմն ինձ կհարցներ. «Իսկ ինչո՞ւ չեք գնում Հայաստանի կողմից»: Իսկ նման հարցեր ինձ չեն տալիս:

- Արդյո՞ք կինոմատոգրաֆիան քաղաքականության գործիք է: Ճի՞շտ է արդյոք օգտագործվում այդ գործիքը մեզ մոտ:

- Կինոն չի կարող գոյություն ունենալ պետությունից, քաղաքականությունից և բիզնեսից դուրս, մեծ երկրներում` գաղափարախոսությունից դուրս: Տոտալիտար երկրներում` Սովետական Միություն, Նացիստական Գերմանիա, Ֆաշիստական Իտալիա, կինոյին հսկայական նշանակություն էր տրվում: Դրա համար Լենինն ասում էր. «Կինոն է մեզ համար ամենակարևոր արվեստը»: Կինոն ծառայում է նաև որպես զենք` սեփական երկրի իմիջը կամ կենսակերպը հրամցնելու համար: Հայ քաղաքական գործիչները չափազանց գավառական և պրիմիտիվ են, և ոչ ոք նրանց հետ այդ թեմաներով խոսակցություն չի վարում: Հայ քաղաքական գործիչները շրջապատված են ծառայամիտ լակեյ-մտավորականներով, որոնց միայն երկրային երևույթներն են հուզում:

- Ի՞նչ սպառնալիք է ներկայացնում հնդկա-թուրքա-հայկական սերիալների մասսայական «սպառումը»:

- Դա կհանգեցնի ինչպես հանդիսատեսի որակի անկման, այնպես էլ համատարած դեգրադացիայի: Խնդիրն այն չէ, որ սերիալը հրեշավոր երևույթ է. խնդիրը դրանց որակն է: Եթե հայ դպրոցականը նկարների վրա պատկերված Հովհաննես Թումանյանին շփոթում է Ֆիլիպ Կիրկորովի հետ, դա հեռուստատեսության «նվաճումն» է: Հայկական կինոն երկու տեսակի է. մեկը ՈՒՀԱ-Երալաշի ու ամանորյա կաղամբատոնի  խառնուրդն է` անպայմանորեն տհաս պաթոսով, իսկ մյուսը` Եվրոպայից գողացված, այսպես կոչված, դեպրեսիվ կինոն, որը սովորաբար նկարում են ճղճղված ջինսերով երիտասարդ կին ռեժիսորները: Դա այն է, երբ գլխավոր հերոսը` հիմար գլխարկը գլխին, նստել է կտուրին և խոսում է գլոբալ երևույթներից: Երբ ռեժիսորը, սեփական նևրոզները գովերգելով, ինքն իրեն հասցնում է մտավոր ձեռնաշարժության, հանդիսատեսի ճաշակն այնքան է ընկնում, որ սկսում է սերիալներ դիտել: Իսկ դա շա՛տ վտանգավոր է փոքր երկրի համար:

- Հնարավո՞ր է փրկել հայկական կինոն դեգրադացիայից:

- Ինչ-որ բան փրկելու համար, նախևառաջ պետք է դա ունենալ: Հայկական կինոն սովետական կինոյի շատ փոքր մասն էր կազմում` երկրագնդի ցամաքի մեկ վեցերորդ մասում երաշխավորված վարձույթով: Անկախության ձեռքբերումով` հայկական կինոն դադարեց համաշխարհային կինոգործընթացի մաս լինել: Փոքր երկրների կինոն կարող է գոյություն ունենալ միայն պետական աջակցության պայմանով կամ էլ համատեղ արտադրանքի մեջ ներգրավվելով: Այնինչ, Սովետական Միությունն այլևս չկա, իսկ մոտեցումը սովետական է մնացել, չնայած ձեռք է բերել եվրոպական ու ամերիկյան արտաքին ձևեր: Արդյունքում, ամեն ինչ որոշում է էկրանը: Հայաստանը մտել է Eurimages-ի մեջ, Կաննում կա հայկական տաղավար և այլն: Իսկ ո՞ւր է կինոն:

Եվա Նավասարդյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել