«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ես էժանագին PR-ով չեմ զբաղվում». Նարեկ Մակարյանի պատասխանը Քրիստինե Պեպելյանին

12:25, 20 ապրիլի
Ժակլին Թադեւոսյանի հեղինակած «Հավատա» երգի շուրջ քննարկումները շարունակվում են: Երեկվանից համացանցում քննարկվում է այն փաստը, որ Քրիստինե Պեպելյանի երգն իրականում գրված է եղել Նարեկ Մակարյանի համար: NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է թեմայի շուրջ Քրիստինե Պեպելյանի մեկնաբանութունը. մենք զրուցել ենք նաեւ այժմ ԱՄՆ-ում գտնվող Նարեկ Մակարյանի հետ.
«Պետք է նշեմ, որ ես աշխատում եմ հեռու մնալ, այսպես կոչված, սկանդալներից: Մեկ բաժակ ջրում սարքված փոթորիկները, բացի ժամանակի կորստից, ուրիշ ոչ մի արդյունք չեն կարող տալ: Փորձեմ լինել համառոտ: Նախ, երգը ոչ թե ներկայացվել է ինձ, այլ ես աշխատել եմ այդ երգի վրա, դա ձայնագրվել է, տեսահոլովակ է նկարահանվել, այսինքն՝ այն մեկնաբանությունը, թե վերջին տասնամյակում երգի հեղինակը օր ու գիշեր փնտրել է Քրիստինե Պեպելյանին՝ հատուկ իր համար գրված երգը նվիրելու նպատակով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Շարունակելով միտքս` շեշտեմ, որ, այո, Քրիստինեն զանգահարել է ինձ այս երգի հետ կապված, բայց մեր մեջ բանակցություն չի եղել, նա ինձ միայն հայտնել է, որ տվյալ երգը վաճառվել է իրեն, այսինքն՝ ինչ-որ ժամանակ հոգու խորքից բխած նվերը, որը ես ստացել էի հեղինակից, հանվել է վաճառքի»,-նշեց երգիչը` հավելելով.
«Այստեղ իրավունքների մասին խոսելը լուրջ չէ, օրենքներ ցիտելը՝ առավել եւս, այստեղ մարդկային հարաբերությունների ոչ այնքան գեղեցիկ ավարտի պատկեր է, այլ կերպ ասած` բարոյական ոլորտի խնդիր է: Ավարտելով միտքս` պետք է եւս մեկ անգամ նշեմ, որ էժանագին PR-ով չեմ զբաղվում: Մեր օրերում ավելի ազդեցիկ PR գործիքներ կան, իսկ դրա վերաբերյալ կարծիք հայտնած անձանց մի խորհուրդ կտամ` եթե կարծում եք, թե PR տեխնոլոգիայի զոհ եք դառնում եւ ձեր միջոցով փորձում են ինքնահաստատվել, մի պատասխանեք ու թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն»:
Սյունե Առաքելյան

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search