«Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմում կա պայքար, ինչը ես շատ եմ կարեւորում»,-այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի փակ կինոդիտումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Շարմի» գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը.
«Ֆիլմում կա պայքար հայերի կողմից... երբ հայերը պայքարել են, դիմադրել եւ փորձել կռիվ տալ թշնամու դեմ։ Դա շատ կարեւոր է, որ մեր եկող սերունդները, մենք ինքներս դաստիարակվենք այդ ոգով, որ մենք պետք է պայքարենք մեր հաջողությունների, մեր կյանքի, մեր հայ լինելու համար»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով.
«Ֆիլմում մի հատված կա, որտեղ ասվում է, որ մեր ամենամեծ վրեժը կլինի վերապրելը։ Ես կարծում եմ, որ այսօր՝ Եղեռնից 102 տարի անց, երբ մենք անկախ Հայաստանում նայում ենք այս ֆիլմը հայերենով, դա ամենավառ հաստատումն է մեր վրեժխնդրության եւ մենք պետք է շարունակենք այս ոգով եւ մինչեւ վերջ վերժխնդիր լինենք մեր անմեղ զոհերի համար»։
Նշենք, որ կինոդիտմանը ներկա են Ֆորշը, Լեւոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանն ու այլ հյուրեր։
Հավելենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Լուսանկարները՝ Նարեկ Դ.Բ.-ի
Տեսանյութերը՝ Սյունե Առաքելյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 2 հոկտեմբերի
Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր ծայրահեղ նիհարությամբ՝ Victoria's Secret-ի ցուցադրությունից առաջ11:20, 2 հոկտեմբերի
«Սկեսրայրը պետք է լինի առաջինը». Արքայադուստր Դիանայի եղբայրը բացահայտել է Դոդի Ֆայեդի հոր կողմից անպատշաճ սեռական ոտնձգությունը10:55, 2 հոկտեմբերի
Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց10:31, 2 հոկտեմբերի
Հոլի Բերիին մեղադրում են իր 12-ամյա որդուն խեղդամահ անելու մեջ. Դերասանուհին զրկվել է խնամակալությունից09:00, 2 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն