Քիմ Քարդաշյանը Balenciaga-ից 1500 դոլար արժողությամբ զգեստով հյուրընկալվել է Էլեն Դեջեներեսի շոուին: 36-ամյա հայուհին պատմել է երեխաների եւ տրանսգենդեր խորթ հոր՝ Քեյթլին Ջեների հետ կապված խնդիրների մասին:
Քիմը պատմել է, որ Նորթն ու Սեյնթը չափազանց տարբեր են, եւ նրանց հարաբերություններն այնքան էլ լավ չեն:
«Նորին շատ խելացի է: Նա գիտի (կամ կարծում է, որ գիտի), թե ինչպես պետք է խորամանկի Քանյեի ու ինձ հետ: Նա հոր պատճենն է: Նույն բնավորությունը, նոր խոսելաձեւը: Սեյնթը բնավորությամբ ավելի շատ ինձ է նման: Բացի այդ, նա շատ բարի տղա է: Նորթն անընդհատ նեղացնում է նրան, իսկ նա նույնիսկ լաց չի լինում»:
Քիմը նաեւ պատմել է անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում իրեն կողոպտելու մասին:
«Հիմա ես բոլորովին այլ մարդ եմ: Դա (կողոպուտը - խմբ.) պետք է տեղի ունենար ինձ հետ: Ես հավատում եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, մեզ դաս տալու համար է պատահում: Ես այլեւս չեմ անհանգստանում նյութական բաների մասին»,- արցունքն աչքերին պատմել է Քիմը:
Միակ բանը, որ հիմա նյարդայնացնում է Քիմին, խորթ հայրն է՝ Քեյթլին Ջեները, որն ինքնակենսագրական գիրք է գրել՝ խոսելով Քրիս Ջեների հետ դժվար ամուսնական կյանքի եւ երկար տարիներ իր իսկական էությունը թաքցնելու մասին:
«Ես ցավում եմ մորս համար, քանի որ նա շատ բաների միջով է անցել Բրյուսի պատճառով, իսկ հիմա Քեյթլինը նման բաներ է ասում... Ես դրանում իմաստ չեմ տեսնում: Նախ՝ դա ազնիվ չէ, երկրորդ՝ ճիշտ չէ: Նրան շատ ժամանակ պետք եկավ, որպեսզի ազնիվ լինի ինքն իր հետ, այդ պատճառով նրանից ազնվություն չեմ սպասում հիմա, երբ նա պատմում է Քրիսի մասին:

Ես Քեյթլինին հաջողություն եմ մաղթում, բայց պետք չէ մեզ հետ այդպես վարվել: Արդեն մի քանի շաբաթ չենք խոսել Քեյթլինի հետ, բայց ես, իհարկե, միշտ կսիրեմ նրան: Բրյուսը բազմաթիվ տարիներ իմ խորթ հայրն է եղել, դաստիարակել է ինձ, շատ բան է սովորեցրել, բայց այնպես, ինչպես հիմա Քեյթլինն իրեն պահում է, չափն անց է: Ես չեմ կարող դա հարգել: Այո, մենք միշտ կաջակցենք նրան, Քեյթլինը մեր ընտանիքի անդամն է, նա Քենդալի եւ Քայլիի հայրն է, ի վերջո: Ես ուզում եմ հարգալից վերաբերվել Քեյթլինին, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ էր պետք ընդհանրապես նման բաներ գրել: Լավ, պատմիր քո պատմությունը, եթե ուզում ես, բայց ինչո՞ւ ես նեղացնում մտերիմ մարդկանց»,- նշել է Քիմը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում