1. Դուք կհիշեք ձեր տպավորությունները
Երբ դուք վերջապես հրաժարվեք վնասակար սովորություններից, ապա առանց դժվարության կհիշեք այն ամենը, ինչ ձեզ հետ տեղի է ունեցել նախորդ օրը։ Անկասկած, աղմկոտ հավաքույթներ եք ունեցել ձեր մտերիմների հետ, բայց դա ձեր կյանքի ամենակարեւոր մասը չէ։ Դուք չեք կարողանա հասունանալ, եթե գրեթե ամեն օր ժամանակ անցկացնեք գիշերային ակումբներում։ Փոխարենը հիմա դուք կկարողանաք ձեր հիշողության մեջ պահպանել առավել վառ հիշողությունները։
2. Դուք այլեւս չեք տառապի խումհարի համախտանիշից
Երբ առավոտյան ձեզ մոտ չլինի խումհար, ապա ստիպված չեք լինի ամբողջ օրը զբաղվել ձեզ ուշքի բերելով։ Այլեւս ստիպված չեք լինի վատնել ձեր թանկարժեք ժամանակը։ Հիմա կկարողանաք պարզապես վայելել կյանքը։ Համաձայնեք, որ մենք այնքան երիտասարդ ու անհոգ չենք, որպեսզի իզուր վատնենք մեր ժամանակը աղմկոտ հավաքույթների ու խումհարի վրա։ Չէ՞ որ կյանքում ավելի կարեւոր բաներ կան։
3. Փողը քամուն չեք տա
Երիտասարդների մեծ մասն իր մասնագիտական աճը սկսում է դեռ ուսանողական տարիներից։ Նրանք չեն ունենում հավելյալ գումարներ՝ բարեր հաճախելու ու թանկարժեք ոգելից խմիչքների համար։ Լավագույն տարբերակը սեփական խնայողություններով ուսման վարձը կամ էլ բնակարանի վարձը վճարելն է։ Եթե դուք հրաժարվեք մտերիմների հետ մեկ բաժակ ոգելիցի շուրջ հավաքույթները, ապա շուտով կնկատեք, որ բավականաչափ գումար եք տնտեսել։ Սա եւս մեկ առիթ է կործանարար սովորությունից հրաժարվելու համար
4. Ձեր խնդիրները իրական խնդիրներ կլինեն
Ձեր արցունքները վերջապես իսկական արցունքներ կլինեն։ Ոգելիցը ձեր զգացմունքները հարյուրապատիկ դրամատիկ է դարձնում, քան դրանք իրականում կան։ Հիմա դուք կկարողանաք զգալ իրական ու հորինված զգացմունքների տարբերությունը։ Ոգելիցի ազդեցության տակ արցունքոտ աչքերով մշտապես ինքներդ ձեզ խղճալու փոխարեն դուք կկարողանաք ձեր խնդիրներից ճիշտ ելք գտնել։
5. Ձեր իմունային համակարգը կամրապնդվի
Ըստ բազմաթիվ հետազոտությունների արդյունքների՝ ոգելից խմիչքի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է իմունային համակարգի թուլացմանը։ Հաստատ ձեզ հետ նման բան կատարվել է, երբ աղմկոտ հավաքույթից հետո ձեր օրգանիզմը հիվանդանում էր, ու ձեզ երկար ժամանակ չէր հաջողվում վերականգնվել։ Իսկ դրա պատճառը ոգելից խմիչքն է։ Այն ասես լվանում է ձեր օրգանիզմի պաշտպանությունը, որը գտնվում է բերանի խոռոչում ու կերակրափողում։ Վերջին հաշվով տարբեր վիրուսներն ու վնասակար բակտերիաներն արագորեն հայտնվում են ձեր՝ առանց այդ էլ թուլացած օրգանիզմի մեջ։ Հրաժարվելով ոգելից խմիչքից՝ ձեզ ավելի լավ կզգաք։
6. Չեք կորցնի ձեր ընկերներին ոգելիցի ազդեցության տակ ձեր վարքագծի պատճառով
Երբ գինովցած եք, բազմաթիվ սխալ արարքներ եք գործում, որոնց մասին հենց հաջորդ օրն անկեղծորեն զղջում եք։ Ոգելից խմիչքից հրաժարվելուց հետո ձեր գործողությունները կդառնան սթափ, հետեւաբար՝ մտածված ու կշռադատված։ Դուք կկարողանաք հարթել հարաբերությունները նրանց հետո, ում հետ դրանք լարված էին։ Բայց դրա համար դուք նախ պետք է ներողություն խնդրեք ձեր արարքի համար։
7. Դուք կիմանաք՝ ինչպես հանգստանալ, մնալով սթափ
Դժվարությամբ, բայց դուք կսովորեք ընկերների շրջապատում հանգստանալ առանց ոգելից խմիչքի։ Այս պահից սկսած՝ ձեզ այլեւս անհրաժեշտ չեն լինի թունդ խմիչքներ, որպեսզի դուք ձեզ ինքնավստահ զգաք։ Դուք պետք է հասկանաք, որ անկախ նրանից, թե ուր եք գնում ձեր ընկերների հետ, խմելն ամենեւին էլ պարտադիր չէ։ Պետք չէ ենթարկվել հորդորներին։ Սովորեք վայելել հաճելի ժամանցն առանց ոգելից խմիչքի։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին