Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Հայկական անուններ՝ «Եվրատեսիլ 2017»-ի մասնակից երկրների ժյուրիի կազմում

10:02, 1 մայիսի

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը,  այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից: 

Ուշագրավ է, որ հայկական ազգանուններ նկատելի են նաև այլ երկրների ժյուրի կազմում:

64-ամյա Հայկ Զաքարյանը (Haig Zacharian) Ալբանիայի ազգային ժյուրիի անդամներից է, ով ժամանակին մի շարք անսամբլներ է ղեկավարել: Նա ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Նրա ստեղծագործություններից շատերը Ալբանիայում հնչում են կարևորագույն առիթների ժամանակ: Այժմ Զաքարյանը՝ որպես դասախոս, աշխատում է Տիրանայի Արվեստների ակադեմիայում:

Էլենորա Վարդանյանը, ով ավելի հայտնի է որպես Elly V, 19-ամյա երգչուհի է Ավստրիայից, ով այս տարի ընդգրկված է նաև երկրի ժյուրիի կազմում: Էլեոնորան նախորդ տարի մասնակցեց «Եվրատեսիլի»՝ Ավստրիայի նախընտրական փուլին, որտեղ հասնելով սուպեր եզրափակիչ, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Նիկա Զորյանը 24-ամյա երգչուհի է Սլովենիայից: Այս տարի Սլովենիայի ժյուրիի 5 անդամներից մեկը հենց նա է: Երգչուհին Սլովենիան Կիևում ներկայացնելու փորձեր արեց, սակայն նախընտրական փուլին զբաղեցրեց միայն 5-րդ տեղը:

Սկսած 2009թ-ից, պրոֆեսիոնալ ժյուրին հավասար ազդեցություն ունի մրցույթի արդյունքների վրա:  Ընդհանուր առմամբ, այս տարի փաստացի արդյունքների 50 տոկոսը ապահովելու են 42 երկրից ընտրված ժյուրիի 210 անդամներ:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով:  Wiwibloggs կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը կայանալու է մայիսի 1-ին: Արծվիկի երկրորդ փորձը մայիսի 5-ին է: Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին:
Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:

Աղբյուրը՝ OGAE Armenia


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search