«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը, այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից:
Ուշագրավ է, որ հայկական ազգանուններ նկատելի են նաև այլ երկրների ժյուրի կազմում:
64-ամյա Հայկ Զաքարյանը (Haig Zacharian) Ալբանիայի ազգային ժյուրիի անդամներից է, ով ժամանակին մի շարք անսամբլներ է ղեկավարել: Նա ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Նրա ստեղծագործություններից շատերը Ալբանիայում հնչում են կարևորագույն առիթների ժամանակ: Այժմ Զաքարյանը՝ որպես դասախոս, աշխատում է Տիրանայի Արվեստների ակադեմիայում:
Էլենորա Վարդանյանը, ով ավելի հայտնի է որպես Elly V, 19-ամյա երգչուհի է Ավստրիայից, ով այս տարի ընդգրկված է նաև երկրի ժյուրիի կազմում: Էլեոնորան նախորդ տարի մասնակցեց «Եվրատեսիլի»՝ Ավստրիայի նախընտրական փուլին, որտեղ հասնելով սուպեր եզրափակիչ, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Նիկա Զորյանը 24-ամյա երգչուհի է Սլովենիայից: Այս տարի Սլովենիայի ժյուրիի 5 անդամներից մեկը հենց նա է: Երգչուհին Սլովենիան Կիևում ներկայացնելու փորձեր արեց, սակայն նախընտրական փուլին զբաղեցրեց միայն 5-րդ տեղը:
Սկսած 2009թ-ից, պրոֆեսիոնալ ժյուրին հավասար ազդեցություն ունի մրցույթի արդյունքների վրա: Ընդհանուր առմամբ, այս տարի փաստացի արդյունքների 50 տոկոսը ապահովելու են 42 երկրից ընտրված ժյուրիի 210 անդամներ:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով: Wiwibloggs կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը կայանալու է մայիսի 1-ին: Արծվիկի երկրորդ փորձը մայիսի 5-ին է: Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին:
Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:
Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:
Աղբյուրը՝ OGAE Armenia
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին11:48, 9 նոյեմբերի
«148 դոլարանոց աղբ». Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան օրացույցը վրդովեցրել է գնորդներին. ապրանքանիշը առաջարկել է վերադարձնել գումարը