«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը, այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից:
Ուշագրավ է, որ հայկական ազգանուններ նկատելի են նաև այլ երկրների ժյուրի կազմում:
64-ամյա Հայկ Զաքարյանը (Haig Zacharian) Ալբանիայի ազգային ժյուրիի անդամներից է, ով ժամանակին մի շարք անսամբլներ է ղեկավարել: Նա ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Նրա ստեղծագործություններից շատերը Ալբանիայում հնչում են կարևորագույն առիթների ժամանակ: Այժմ Զաքարյանը՝ որպես դասախոս, աշխատում է Տիրանայի Արվեստների ակադեմիայում:
Էլենորա Վարդանյանը, ով ավելի հայտնի է որպես Elly V, 19-ամյա երգչուհի է Ավստրիայից, ով այս տարի ընդգրկված է նաև երկրի ժյուրիի կազմում: Էլեոնորան նախորդ տարի մասնակցեց «Եվրատեսիլի»՝ Ավստրիայի նախընտրական փուլին, որտեղ հասնելով սուպեր եզրափակիչ, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Նիկա Զորյանը 24-ամյա երգչուհի է Սլովենիայից: Այս տարի Սլովենիայի ժյուրիի 5 անդամներից մեկը հենց նա է: Երգչուհին Սլովենիան Կիևում ներկայացնելու փորձեր արեց, սակայն նախընտրական փուլին զբաղեցրեց միայն 5-րդ տեղը:
Սկսած 2009թ-ից, պրոֆեսիոնալ ժյուրին հավասար ազդեցություն ունի մրցույթի արդյունքների վրա: Ընդհանուր առմամբ, այս տարի փաստացի արդյունքների 50 տոկոսը ապահովելու են 42 երկրից ընտրված ժյուրիի 210 անդամներ:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով: Wiwibloggs կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը կայանալու է մայիսի 1-ին: Արծվիկի երկրորդ փորձը մայիսի 5-ին է: Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին:
Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:
Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:
Աղբյուրը՝ OGAE Armenia
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ