Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 16-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը։
Նա փայլուն կատարեց իր Fly With Me երգը՝ արժանանալով ժյուրիի եւ հանդիսատեսի դրական գնահատականին, ինչի արդյունքում Հայաստանն անցավ մրցույթի եզրափակիչ։
Համերգից անմիջապես հետո եզրափակիչ անցած մասնակիցները հանդես եկան մամուլի ասուլիսով, որի վերջում վիճակահանությամբ որոշվեց, թե եզրափակիչում նրանցից ով որ հատվածում ելույթ կունենա: Այսպիսով, Արծվիկը ելույթ կունենա եզրափակիչ համերգի առաջին մասում:
Պատասխանելով ասուլիսավարի հարցին, թե ինչ տպավորություններ ունի ելույթից, Արծվիկն ասաց. «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվերակել են իմ օգտին, նաեւ շնորհավորել բոլորին, ովքեր անցան եզրափակիչ փուլ: Ուզում եմ ավելի վեր թռչել, եւ ամեն ինչ կանեմ դրա համար»:
NEWS.am STYLE-ի թղթակիցը նույնպես հարց ուղղեց Արծվիկին՝ հիշեցնելով նրա խոստովանությունը, թե մի անգամ երազ է տեսել, որ կանգնած է «Եվրատեսիլ 2017»-ի բեմում.
«Այո, Դուք ճիշտ եք: Ես տեսել եմ նման երազ, եւ տեսնում եք՝ ինչ է ստացվել, անցել եմ եզրափակիչ եւ շատ ուրախ եմ: Գիտեմ, որ երազները կատարվում են, պետք է երազեք, բայց ոչ թե միայն երազեք, այլ աշխատեք, ամեն ինչ անեք, պիտի գնաք ձեր երազանքների հետեւից, եւ ամեն ինչ կկատարվի, ես հաստատ գիտեմ»:
Հիշեցնենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։
Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է