ԽՈՅԵՐ
Այսօր հիշողությունների գիրկն ընկնելու համար շատ լավ օր է: Սիրելիի հետ հիշեք ձեր առաջին հանդիպումն ու այն զգացողությունները, որոնք ապրել եք տվյալ օրը:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին չի կարողանա ձեզ բավարարել: Կամ նա քիչ ջանք կգործադրի դրա համար, կամ էլ դուք շատ բծախնդիր կլինեք: Ամեն դեպքում, այսօր միմյանց հետ լեզու չեք գտնի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ շատ միայնակ կզգաք, անկախ այն փաստից, որ ձեր սիրելին ձեր կողքին կլինի: Միգուցե, ձեր տխրության պատճառն այն է, որ ինքներդ չեք ցանկանում մի կողմ թողնել վատ մտքերը եւ կենտրոնանալ դրականի վրա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն գնով կցանկանա ձեզ հետ զբոսնելու գնալ: Անգամ, եթե դրսում քամի լինի կամ անձրեւ, ոչինչ նրան ետ չի պահի: Այնպես որ, պատրաստ եղեք արկածների:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Նախ եւ առաջ՝ ուշադրություն դարձրեք ձեր սեփական ցանկություններին, հետո միայն՝ սիրելիի: Իհարկե, պետք չէ անտեսել նրան, բայց պետք չէ նաեւ ամեն անգամ զոհաբերել սեփական ցանկությունները:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին ոչ մի կերպ չի ցանկանա մերժել ձեզ: Անգամ, եթե ձեր ցանկությունները շատ խենթ լինեն, նա ամեն ինչ կանի դրանք իրականացնելու համար: Սակայն ձեզ խորհուրդ է տրվում մի փոքր զուսպ լինել պահանջներ ներկայացնելիս:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին այսօր ձեր օգնության կարիքը կունենա, բայց դատելով ձեր տրամադրությունից՝ նա կնախընտրի իր խնդիրները պատմել պատին, ոչ թե ձեզ: Հասկանալի է, որ դուք էլ շատ խնդիրներ ունեք, բայց փորձեք նրան էլ որեւէ փոքրիկ ուշադրության արժանացնել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր պետք չէ դրդել սիրելիին շատ անկեղծ լինել: Նրա անկեղծությունը կարող է ցավոտ լինել ձեզ համար: Երբեմն իսկապես պետք է համակերպվել այն տարբերակի հետ, որը ձեզ ներկայացվում է:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կզղջաք մի բանի համար, որն արել եք անցած տարի: Սակայն անցյալը պետք է թողնել անցյալում եւ շարժվել առաջ: Այս մասին կփաստի նաեւ ձեր սիրելին: Սխալները միայն կենսափորձ թող լինեն ձեզ համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր մոռացեք խնդիրները, եղեք թեթեւ, ուրախ եւ հանգիստ: Միայն այդպես ձեր սիրելին կսկսի վերագնահատել եւ ավելի ուժգին սիրել ձեզ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Օրն անակնկալներով լի կլինի ձեզ համար: Հնարավոր է՝ զգալի փոփոխություններ լինեն անձնական կյանքում: Իսկ եթե ոչինչ տեղի չունենա, պետք չէ տխրել: Միեւույն է՝ լավագույն պահերը դեռ առջեւում են:
ՁԿՆԵՐ
Նայեք ձեր շուրջը: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ուեմն ժամանակն է, որ ինքներդ որոշակի փոփոխություններ ձեռնարկեք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը