1. Միշտ հիշիր ձեր հարաբերությունների նպատակի մասին
Ցանկացած հարաբերությունների նպատակը զույգերի միջեւ հարմարավետության ապահովումն է։ Դուք պետք է ձեզ լավ կզգաք միասին, դրա համար էլ պետք է միշտ ձգտեք դրան։ Հիշեք այդ մասին ամեն անգամ, երբ ուզում եք քննադատել նրա կենսակերպը, ընկերներին, տեսակետները, վիճել նրա հետ։ Լավ մտածեք՝ արժե՞ տվյալ իրավիճակում պնդել ձեր իրավացիությունը ու ձեր սիրելի մարդուն զրկել ուրախությունից եւ անդորրից։ Հաճախ կինն ինքն է խնդիր հորինում ու վեճի ժամանակ այն ուռճացնում։ Իսկ ո՞վ է դրանից շահում:
2. Գովաբանի՛ր նրան
Գովասանքը հաճելի է բոլորին, այն ազդում է մոտիվատորի նման՝ ապացուցելով, որ քո սիրելի մարդու առավելությունները նկատում ես, գնահատում ես նրան ու նրա արածները։ Մի՛ եղիր անընդհատ դժգոհող մայրիկի կամ էլ քննադատող կնոջ նման. դա սերը ցույց տալու լավագույն ձեւը չէ։

3. Մարդկանց ներկայությամբ սկանդալներ մի սարքիր
Տղամարդու համար ծայրահեղ կարեւոր է պահպանել «դեմքը», իսկ երբ կինը սկսում է վիրավորել ու ստորացնել նրան նրա ընկերների, ազգականների, նույնիսկ անծանոթների ներկայությամբ, դա ընկալվում է որպես թիկունքից հասցված հարված։ Նա կարող է ներել, բայց երբեք չի մոռանա այդ վիրավորանքը, որը վաղ թե ուշ դա անախորժությունների պատճառ կդառնա։ Դժգոհության դեպքում պետք է համբերել, հասնել տուն ու բոլոր խնդիրները քննարկել առանց ականատեսների։ Մինչ այդ էլ, օգտվելով ժամանակից, կարող ես մտածել, թե հատկապես ինչ ու ինչպես ես մտադիր ասել նրան։
4. Աջակցիր նրան բոլոր նախաձեռնություններում
Դու պետք է քո ամուսնու համար հուսալի թիկունք դառնաս, այլ ոչ թե միապաղաղ «սղոց», որը միայն քննադատում է։ Քո ամուսնու ցանկացած նախասիրություն պետք է խրախուսել, հակառակ դեպքում՝ նա կարող է կորցնել կյանքի համն ու դրանում ձեզ մեղադրել։ Իսկ եթե նրա նախասիրությունները չեն վնասում ընտանեկան բյուջեին, մի՛ խանգարիր նրան։ Կամ ավելի լավ է՝ մասնակցիր ու հետաքրքրություն դրսեւորիր, նա անպայման կգնահատի դա։

5. Մի՛ մոռացիր ինքդ քո մասին
Եթե հարսանեկան լուսանկարներում դու սլացիկ շիկահեր ես, իսկ ամուսնական կյանքի 5 տարիներից հետո 10 կգ-ով գիրացել ես, մազերդ էլ միշտ անխնամ են, ապա ամուսինդ կսկսի ուշադրություն դարձնել ուրիշ կանանց։ Այս խորհուրդը ձեզ կարող է անկարեւոր թվալ, բայց, ըստ վիճակագրության, կանանց մոտ կեսը ամուսնությունից հետո սկսում է իր արտաքինին բոլորովին ուշադրություն չդարձնել։ Մտածելու տեղիք է տալիս, այնպես չէ՞։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը