Մոսկբավնակ հյատնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ստիպված է եղել խոստովանել, որ խախտել է դիետան։
Վերջին շրջանում նա եւ ամուսինը խիստ սննդակարգ էին պահում՝ փորձելով նիհարել, եւ նրա երկրպագուներն անընդհատ սպասում են դրական արդյունքի։ Սակայն Գոհարը երեկ ճոխ խնջույքի է մասնակցել եւ չի դիմացել գայթակղությանը։ Այդ մասին դիմահարդարն անձամբ է հայտնել՝ իր Instagram-ի 3,5 միլիոն հետեւորդներին.

«Դա, անկասկած, շատ բարդ է... Երբեմն պարզապես գլուխդ պտտվում է, եւ թվում է, թե շուտով կկորցնես գիտակցությունդ, հատկապես, երբ ընկերներիդ շրջապատում ես եւ տեսնում են ճոխ սեղան՝ լինի բազմում համեղ եւ յուղոտ ուտելիքներով, որոնցով դու չես սնվում վերջին երկու ամիսը։ Բայց ժամը երեկոյան 10-ն, եւ դու ընդամենը կարող ես ջուր խմել... Դու հոտոտում ես, հոտոտում եւ փորձում կշտանալ աչքերով...
Կյանքի նոր կենսակերպը շատ լավ է՝ թեթեւության եւ ինքդ քո անձի հանդեպ հարգանքի մշտական զգացողություն, բայց ընկերներ, դա իսկապես հեշտ չէ... Հարգանքներս բոլոր նրանց, ովքեր անցել են այս դժվարին ուղին»,- հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Ավետիսյանն անկեղծորեն խոսել էր իր գիրության մասին։
«Ավելորդ քաշ ունեցող հարյուրավոր մարդիկ կան՝ ձեր համադասարանցիները, ընկերները, քույրերը, եղբյարները, ծնողները, տատիկներն ու պապիկները: Բայց դուք նրանց ավելի քիչ չեք սիրում, չէ՞»,-գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին