«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ բան, որը տղամարդը սպասում է կնոջից առաջին գիշերը

22:07, 26 հունիսի

Ոչ մի թերարժեքության զգացում սեփական մարմնի հետ կապված։ Նա երկար ժամանակ փորձում էր սիրաշահել ձեզ եւ հիմարություն է ենթադրելը, թե ձեզ առանց հագուստի տեսնելով՝ նա ուշադրություն կդարձնի ազդրերի ավելորդ կիլոգրամներին։ Անկեղծ լինելու համար ասենք, որ տղամարդիկ իմացել են, թե ինչ է ցելյուլիտը, երբ կանայք են նրանց պատմել այդ մասին։ Առաջին սեռական հարաբերության ժամանակ տղամարդը ձեզանից հաստատ պարփակվածություն եւ անվստահություն չի սպասում, որը նա կարող է պարզապես կասկած համարել։

Ակտիվություն։ Նա երկար է սպասել այդ պահին եւ հույս ունի, որ դուք նույնպես։ Եթե պասիվ վարքագիծ դրսեւորեք, նա կարող է կարծել, թե դուք իրեն լավություն եք անում, այլ ոչ թե ցանկանում եք նրան այնպես, ինչպես նա ձեզ։ Թող նա զգա ձեր հետաքրքրվածությունը։ Դա չի նշանակում, թե դուք պետք է նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնեք եւ տղամարդու գերիշխող դիրքում լինեք։ Առավել եւս, նման բանը քչերին կարող է դուր գալ։

Ոչ մի նկատողություն։ Տղամարդու համար նոր զուգընկերուհու հետ առաջին սեռական հարաբերությունը պակաս հուզական ու պատասխանատու չէ, քան ձեզ համար։ Հատկապես, եթե նա մտադիր է աղջկա հետ լուրջ հարաբերություններ ունենալ։ Հավատացեք, նրա համար եւս շատ կարեւոր է, թե ինչպիսի տպավորություն կգործի ձեզ վրա առաջին սեռական հարաբերության ժամանակ։ Ուստի, ոչ մի քննադատություն եւ նկատողություն։

Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է դիմանաք ցավին եւ անհարմարավետությանը։ Այդ պարագայում կարելի է նրան  մեղմորեն հուշել, թե ինչպես է լավ։ Սակայն նրա զվարճալի ներքնազգեստի վերաբերյալ կամ այլ կատակները կարող են սպասել այնքան, մինչեւ ձեր միջեւ մտերիմ եւ վստահելի հարաբերություններ կծավալվեն։

Հաճոյախոսություններ։ Գիտե՞ք, թե որ կինն է տղամարդու համար անկողնում ամենասեքսուալն ու կրքոտը։ Նա, որի հետ տղամարդը կարողացել է դրսեւորել իր սեքսուալ վարպետությունը։ Այդ պատճառով մի մոռացեք նրա ականջին շշնջալ, թե ձեզ որքան հաճելի էր։ Միայն մի ձեւացրեք։ Նրան անկեղծորեն գովաբանելու առիթ գտեք։ Եթե տղամարդը զգա կեղծիքը, նա կկարծի, թե դուք մխիթարում եք իրեն։ Իր ձախողման վկան դարձած կնոջ հետ նա երբեք հարաբերություն չի կառուցի։

Կպչուն մի եղեք։ Գիտե՞ք՝ ինչից են ամենաշատը վախենում տղամարդիկ։ Իրենց ազատությունը կորցնելուց։ Այդ պատճառով շատ կպչուն մի եղեք, երբ ամեն ինչ արդեն տեղի է ունեցել։ Հաջորդ օրն անդադար մի զանգահարեք նրան եւ հաղորդագրություններ մի ուղարկեք, նրան ձեր սեփականությունը մի համարեք, ինչպես նաեւ մի ակնարկեք, թե վատ չէր լինի մտածել ամուսնության մասին։ Ամեն ինչ իր ժամանակին։ Սա հենց այն դեպքն է, երբ կինն առաջինը չպետք է զանգահարի։ Բայց նրա զանգերին միանգամից պատասխանեք, հակառակ պարագայում նա կկարծի, թե երեկ ինչ-որ բան այնպես չի արել։

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել