Youtube-ի TRYANGLE FILMS ալիքում հրապարակվել է երիտասարդ Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարից Վոլդեմորտի մասին պատմող Voldemort: Origins of the Heir («Վոլդեմորտ. Ժառանգորդի ծագումը») ֆիլմի անոնսը:
Այն պատմում է Թոմ Ռեդլի կյանքի մասին՝ Հոգվարթս դպրոցն ավարտելուց հետո։
Ֆիլմի շուրջ աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի սկզբին, երբ ֆիլմի ստեղծողները վերընթերցել են Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերն ու կիսաազնվական արքայազնը» գիրքն ու մտածել, թե ինչու Ռեդլը Վոլդեմորտ դարձավ։
Ժապավենը պատմելու է կախարդի կյանքի այն ժամանակաշրջանի մասին, քանի դեռ նա չէր դարձել «Նա, ում անունը չի կարելի տալ»: Թոմ Ռեդլը 1943 թվականին ավարտում է Հոգվարթսից եւ սպանում Հեփզիբ Սմիթին՝ Պենելոպա Պուֆենդույի գավաթին եւ Սալազար Սլիզերինի մեդալյոնին տիրանալու համար: Գոդրիկ Գրիֆինդորի ժառանգորդուհին հետաքննում է գործն ու փորձում կանգնեցնել չարագործին (Ջոան Ռոուլինգի գրքերից գիտենք, որ չի հաջողվում):
Ժապավենի համար միջոցներ են հավաքագրել Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում: Դրամահավաքը մեկնարկել է 2016 թվականին, մարդիկ մինչեւ հիմա շարունակում են դրամական միջոցներ փոխանցել նախագծի համար: Warner Bros. ընկերությունը, որին պատկանում է Հարրի Փոթերի մասին ֆիլմերի իրավունքը, դեմ չէ նախագծին. Tryangle ստուդիան պաշտոնապես թույլտվություն է ստացել: Ջոան Ռոուլինգը նույնպես հավանության է արժանացրել նախագիծն ու նույնիսկ Twitter-ում գովաբանել նախաձեռնողներին:
Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2017 թվականի աշնանը YouTube-ում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»