1. Երբ չկա ներողություն։ Հարաբերություններն ու բաժանումները երկուսին են վերաբերում։ Եթե ձեզանից մեկը չի ընդունում իր դերը բաժանման հարցում, նորից միանալը դժվար կլինի։ Եթե նույնիսկ նա իրականում մեղավոր չի եղել, միշտ էլ սովորելու եւ փոխելու բան կա։ Եթե նա չի ուզում սովորել իր սեփական փորձի վրա, եթե նա հրաժարվում է ընդունել իր դերը, երկրորդ փորձը նույնպես անհաջողության է դատապարտված։
2. Երբ կա վիրավորանք։ Եթե ձեր հարաբերություններում եղել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, վիրավորանք, դա հնարավոր չէ շտկել։ Եթե նույնիսկ մարդն անցել է բուժում, թերապիա, նա կարող է նորից վերադառնալ նման վարքագծի, առավել եւս, եթե նրա կողքին նույն մարդը լինի։ Երկուսի համար էլ նախընտրելի է մեկընդմիշտ բաժանվել։ Նույնը վերաբերում է այն դեպքին, եթե զուգընկերներից մեկը չափից իշխող է, արգելում է հանդիպել ընկերների հետ, չափից շատ է վերահսկում ծախսերը, օգտագործում շանտաժ ու սպառնալիք։ Նման դեպքում ավելի լավ է հեռանաք, առանց ետ նայելու։
3. Եթե դուք հանուն նրա դարձել եք այնպիսին, ինչպիսին իրականում չեք։ Եթե նկատել եք, որ չափից հաճախ ու շատ հարցերում եք զիջում՝ զոհաբերելով ձեզ համար կարեւոր բաներ, միայն ձեր զուգընկերոջը գոհացնելու կամ չվիճելու համար, նման հարաբերությունները երկար չեն տեւի ու երջանիկ չեն լինի։ Մարդիկ, որոնք մտնում են մեր կյանք, պետք է մեր մեջ լավագույնը բացահայտեն։ Սովորաբար մեզ վրա մեկ ուրիշի նման կործանարար ազդեցությունը նկատում են նաեւ մեր ընկերներն ու ազգականները։
4. Երբ ձեր նախկինը չի ուզում սովորել։ Երբեմն միայն սերը բավական չէ։ Առողջ հարաբերությունների բանալին շփումն է, բայց դա էլ է պետք սովորել։ Իսկ դրա համար նախ պետք է գիտակցել դրա անհրաժեշտությունը։ Բայց հաճախ մենք ընդօրինակում ենք հարաբերությունների միայն վնասակար սովորությունները՝ սուտ հանուն բարօրության, ճշմարտությունը թաքցնելը՝ իբրեւ մարդուն պաշտպանելու համար, պասիվ- ագրեսիվ վարքագիծ եւ այլն։ Ու եթե ձեզնից մեկը չի ուզում փոխվել, ոչինչ չի ստացվի։
5. Երբ միայն դուք եք ձգտում ինչ-որ բան անել։ Պետք է հասկանալ, որ դուք չեք կարող փոխել մարդուն, եթե նա ինքը չցանկանա։ Դուք չեք կարող վերահսկել նրա արարքները ու մտքերը, չեք կարող նրա սիրո պակասը լրացնել ձեր սիրո ավելցուկով։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը