Ուժեղ կին
Սա այն կինն է, որը վճռական խառնվածք ունի։ Ոչ թե չար կամ դաժան, այլ հենց վճռական։ Մարդ, ով ունի սկզբունքներ, համոզմունքներ ու կամքի ուժ, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած անախորժություն։ Ով ընկնելիս միշտ ոտքի է կանգնում։ Այդ իմաստով տղամարդու համար լավ է, երբ նրա կողքին ուժեղ կին է, քանի որ նման կինը չի արտասվի, եթե դուք հիվանդանաք, նա ձեզ կբուժի ու կանի այն ամենն, ինչ իր ուժերի սահմանում է։ Նա չի սղոցի, որ փող չկա, եթե դուք կորցնեք ձեր աշխատանքը, այլ ինքը կգնա աշխատելու։ Նա երեխաներին արժանավայել կդաստիարակի՝ անկախ նրանից, դուք նրա կողքին եք, թե՞ տարիներով գործուղման եք մեկնում։
Անկախ կին
Տղամարդկանց համար ամենացավոտ բառակապակցությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տղամարդկանց մեծ մասը, որպես կանոն, ծանր է տանում կանանց անկախությունը։ Մինչդեռ անկախ կինն առավելություն պետք է լինի տղամարդու համար։ Նա անընդհատ ձեր վզից չի կախվի ու ինչ-որ բան խնդրի։ Նա անդադար փող չի ուզի, քանի որ դրա կարիքը չի ունենա։ Իր վերաբերմունքը ձեր նկատմամբ նվերներով կամ փողով չի պայմանավորի։ Եթե նա ձեզ հետ է, կարող եք վստահ լինել, որ նա սիրում է ձե՛զ, այլ ոչ թե ձեր բանկային հաշիվը կամ ունեցվածքը։ Նրա ընտրության ազատությունը ձեզ վախեցնում է, սակայն հենց դա պետք է ձեզ վստահություն ներշնչի. չէ՞ որ եթե նման կինը ձեր կողքին է, ուրեմն դուք նրա համար լավագույնն եք
Ինքնաբավ կին
Ինքնաբավությունը սովորաբար «անկախության» հոմանիշն է ընկալվում։ Մինչդեռ դրանք նույն բաները չեն։ Ցանկացած հոգեպես հասուն մարդ պետք է ինքնաբավ լինի։ Դա չի նշանակում, որ նրան պետք չէ սոցիումը, դա նշանակում է լիարժեք, կայացած անձնավորություն։ Մարդ, որը գիտակցել է իր եթե ոչ բոլոր բարդույթները, ապա դրանց մեծ մասը։ Մարդ, որը ճանաչում է ինքն իրեն, ու կարող է հեշտ ու ազատ խաղալ՝ դիմակները փոխելով, կամ էլ ապրել առանց որեւէ դիմակի։
Մարդ, որին երջանկության համար պետք չէ մեկ ուրիշի ներկայությունը։ Ուրիշը կարող է ավելի խորը ու հագեցած դարձնել նրա երջանկությունը, բայց ոչ թե պայմանավորել՝ նա երջանիկ, թե՞ դժբախտ կլինի։ Ինքնաբավ կինը երբեք սիրային կախման մեջ չի հայտնվի ու իր պարզաբանումներով տղամարդուն չի տանջի։ Նա պարզապես դրա կարիքը չի զգա։ Եթե նա ձեզ է ընտրել, ուրեմն ձեզ հետ նա իրեն լավ է զգում։ Միասին ձեզ համար ավելի հեշտ կլինի։ Միայն ինքնաբավ մարդկանց միջեւ է հնարավոր իսկական ՍԵՐ։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը