Թոմ Ֆորդը, Զակ Պոզենը, Մարկ Ջեքոբսը, Քրիստիան Սիրիանոն եւ Սոֆի Տելլեն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի թիրախում են հայտնվել: ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունից հետո կրքերը հանդարտվեցին, աստղերից ոչ ոք Կանադա չփախավ, իսկ նախկինում Մելանյա Թրամփին ծաղրողները հանկարծ հասկացան, որ Մելանյան գեղեցիկ, հմայիչ կին է, խարիզմա ունի եւ հիասքանչ է հագնվում: Կարելի է ասել, որ նա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենագեղեցիկ առաջին տիկինն է:

Եվ հիմա նրա հետ աշխատելուց հրաժարված դիզայներները եղունգները, մատները, ձեռքերն ու ոտքերն են կրծում, քանի որ Մելանյան նրանց ուշադրություն չի դարձնում եւ սկսել է հագնվել Dolce Gabbana-ի, Dior-ի եւ Ralph Lauren-ի դիզայներների մոտ:

«Նորաձեւության աշխարհի մարդիկ հաճախ են փոխում իրենց հայացքները: Հիմա նրանք սկսել են նկատել, որ այս հիասքանչ, գեղեցիկ կինն ամուսնացած է նախագահի հետ, եւ հասկանալ, որ մեծ պատիվ է նրա հետ աշխատելը: Մելանյան ամեն օր տասնյակ փաթեթներ է ստանում հագուստի հանրահայտ ապրանքանիշերից, որոնք փորձում են նրա բարեհաճությունը ձեռք բերել:

Նա ինչ-որ բան ընտրում է, ինչ-որ բան էլ՝ վերադարձնում: Մելանյան կարիք չունի պատվերով հագուստ փնտրել, դիզայներների դիմել, որ իր համար զգեստ ստեղծեն: Նա կարող է հագուստ գտնել ցանկացած խանութում. ամեն ինչ նրան սազում է: Նա ամենապարզ հագուստով անգամ շքեղ տեսք ունի»,- Page Six-ին տված հարցազրույցում հայտարարել է ոճաբան Ֆիլիպ Բլոխը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար