«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մելանյա Թրամփը «վրեժ է լուծում» իր հետ աշխատելուց հրաժարված դիզայներներից

17:15, 30 մայիսի

Թոմ Ֆորդը, Զակ Պոզենը, Մարկ Ջեքոբսը, Քրիստիան Սիրիանոն եւ Սոֆի Տելլեն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի թիրախում են հայտնվել: ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունից հետո կրքերը հանդարտվեցին, աստղերից ոչ ոք Կանադա չփախավ, իսկ նախկինում Մելանյա Թրամփին ծաղրողները հանկարծ հասկացան, որ Մելանյան գեղեցիկ, հմայիչ կին է, խարիզմա ունի եւ հիասքանչ է հագնվում: Կարելի է ասել, որ նա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենագեղեցիկ առաջին տիկինն է:

Եվ հիմա նրա հետ աշխատելուց հրաժարված դիզայներները եղունգները, մատները, ձեռքերն ու ոտքերն են կրծում, քանի որ Մելանյան նրանց ուշադրություն չի դարձնում եւ սկսել է հագնվել Dolce Gabbana-ի, Dior-ի եւ Ralph Lauren-ի դիզայներների մոտ:

«Նորաձեւության աշխարհի մարդիկ հաճախ են փոխում իրենց հայացքները: Հիմա նրանք սկսել են նկատել, որ այս հիասքանչ, գեղեցիկ կինն ամուսնացած է նախագահի հետ, եւ հասկանալ, որ մեծ պատիվ է նրա հետ աշխատելը: Մելանյան ամեն օր տասնյակ փաթեթներ է ստանում հագուստի հանրահայտ ապրանքանիշերից, որոնք փորձում են նրա բարեհաճությունը ձեռք բերել:

Նա ինչ-որ բան ընտրում է, ինչ-որ բան էլ՝ վերադարձնում: Մելանյան կարիք չունի պատվերով հագուստ փնտրել, դիզայներների դիմել, որ իր համար զգեստ ստեղծեն: Նա կարող է հագուստ գտնել ցանկացած խանութում. ամեն ինչ նրան սազում է: Նա ամենապարզ հագուստով անգամ շքեղ տեսք ունի»,-  Page Six-ին տված հարցազրույցում հայտարարել է ոճաբան Ֆիլիպ Բլոխը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search