Իհարկե, եթե ձեր տնից մինչեւ աշխատավայր մետրոյի տասը կայարան է, ապա քայլելով չես հասնի, սակայն կարելի է մեկ կանգառ շուտ իջնել տրանսպորտից եւ 10-15 րոպե քայլել՝ մինչեւ աշխատավայր հասնելը։ Վերելակի փոխարեն խորհուրդ է տրվում աստիճաններից օգտվել, իսկ շարժասանդուղքի փոխարեն ոտքով բարձրանալ։ Նման նորարարություններից արդեն մի քանի շաբաթ անց ձեր կազմվածքը կփոխվի, իսկ ինքնազգացողությունը զգալիորեն կբարելավվի։
2. Աշխատավայրում մարզվեք
Մի քանի ժամ անընդմեջ համակարգչի առջեւ մի՛ նստեք։ Պարտադիր մարզվեք յուրաքանչյուր կես ժամը մեկ՝ թեկուզ կես րոպեով։ Խորհուրդ է տրվում նաեւ յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ հենց սեղանի առջեւ սովորական վաժություններ անել։ Ահա թե ինչն է ինձ միշտ փրկում ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պայմաններում, երբ նույնիսկ մեկ բաժակ թեյ խմելու ժամանակ չկա։ Դա կարելի է անել առանց աշխատանքից «կտրվելու»՝ դանդաղ պտտել գլուխը, բարձրացնել ու ցած թողնել ուսերը, գլխի թեքումներ կատարել, առանց աթոռից վեր կենալու հերթով բարձրացնել աջ ու ձախ ոտքերն ու պտտել ոտնաթաթերը։ Նման թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ լավ թարմացնում է, ինչպես նաեւ նստած կենսակերպի հետ կապված հիվանդությունների համար լավ պրոֆիլակտիկա է։
3. Անձնական հանդիպում՝ հեռախոսով քննարկումների փոխարեն
Գրասենյակային առօրյային հավելեք կենդանի շփում՝ զանգերն ու էլեկտրոնային նամակները փոխարինեք անձնական հանդիպումներով։ Չարժե դրա համար սենյակ ամրագրել կամ համաձայնեցնել հանդիպման ժամանակը, պարզապես մոտեցեք ձեր գործընկերոջ սեղանին, նրա հետ անձամբ քննարկեք բոլոր հարցերը՝ նրա աշխատանքային սեղանի մոտ, խոհանցում կամ պատշգամբում։
Պարտադիր չէ նաեւ սուրճը կամ թեյը խմել համակարգչի առջեւ, քայլեք գրասենյակում, կարգի բերեք մտքերն ու շարժեք ձեր մարմինը։
Դե իսկ գործընկերների հետ հանդիպումները որքան հնարավոր է թարմ օդում անցկացրեք։ Այդպես դուք կզարմացնեք նրան՝ ոչինչ չստիպող միջավայր ստեղծելով եւ ձեր ստեղծագործական ունակություններով, որոնք քայլելիս 60 տոկոսով ավելանում են (Սթենֆորդի համալսարանի հետազոտության տվյալներով), ինչպես նաեւ կստանաք ձեր օրգանիզմին անհրաժեշտ թարմ օդն ու D վիտամինը։
4. Ճաշեք գրասենյակից դուրս
Աշխատանքային սեղանին ճաշելն իսկական հանցագործություն է։ Այդպես դուք ձեզ ոչ միայն զրկում եք հանգստի ժամից, որին արժանի եք, այլեւ նվազեցնում եք ձեր աշխատունակությունը։ Զբոսնելով գնացեք մինչեւ հարեւան սրճարան, ցրվեք։ Նման ակտիվ ընդմիջումը գրասենյակում ձեզ կոգեշնչի նոր սխրանքներ գործել եւ աշխատանքում բարձրացնել էնտուզիազմը։
5. Գործընկերների հետ սպորտային միջոցառումներ կազմակերպեք
Աշխատանքից հետո գործընկերներին հրավիրեք բոուլինգ կամ բիլիարդ խաղալու։ Նման ոչ պաշտոնական շփումը ոչ միայն ձեզ էներգիա կհաղորդի, այլեւ ավելի մտերիմ կդարձնի գործընկերների հետ՝ հարթելով աշխատանքային հարցերում որոշ սուր անկյուններ։
Ի դեպ՝ պարտադիր չէ ինչ-որ տեղ գնալ։ Շատ ընկերություններ այժմ իրենց աշխատակիցների համար սպորտային սենյակներ ունեն՝ սեղանի թենիսով եւ սպորտի համար անհրաժեշտ ամեն ինչով, որտեղ կարելի է լինել ճաշի ժամին։ Չէ՞ որ թարմ, մեկ ժամ հանգստացած աշխատակիցն ավելի արդյունավետ է, քան 10 ժամ անընդմեջ աշխատողը։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով