Երեկ հիանում էինք, թե ինչպես Մելանյա Թրամփը տրորեց մի շարք հայտնի դիզայներների քիթը (Թոմ Ֆորդ, Զաք Պոզեն, Մարկ Ջեկոբս, Քրիստիան Սիրիանո, Սոֆի Թելլե), որոնք հրաժարվել են նրա հետ համագործակցությունից, երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահ։ Իսկ այսօր Harper`s Bazaar-ը հրապարակել է ժեստերի լեզվի մասնագետ Փաթի Վուդի հետաքրքիր վերլուծությունը։ Վերջինը կարծում է, որ Դոնալդի եւ Մելանյայի ամուսնությունը դատապարտված է։

Snap: Making the Most of First Impressions, Body Language, and Charisma գրքի հեղինակ Փաթի Վուդը նշում է, որ Մելանին ակնհայտորեն «սառն» է վերաբերում ամուսնուն։ Վերլուծելով Մելանիի ժեստերը, դիմախաղը եւ խոսքերը՝ Վուդը պնդում է, որ Դոնալդ Թրամփն ու Մելանին հակապատկերներ են։ ԱՄՆ նախագահը իմպուլսիվ եւ վճռական է, այնինչ Մելանին հանգիստ եւ զգուշավոր է։ Այդ պատճառով ամուսինների կյանքում հաճախ տարաձայնություններ կարող են ծագել։

«Եթե նայենք 90-ականների լուսանկարները, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել, ակնհայտ երեւում է, թե որքան երջանիկ են եւ ինչպիսի ձգողականություն կա նրանց միջեւ»,-ասել է Վուդը։ Սակայն ամեն ինչ դեպի վատն է ընթանում։

Վերջին տարում Թրամփի ժեստերը ցույց են տալիս, որ նա ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իշխանությունն իր ձեռքում է, որ նա համար մեկն է, այնինչ Մելանիին ավելի շատ ընտանիքն է հետաքրքրում։ Նա ավելի սառն է դարձել նրա նկատմամբ եւ պարզապես խաղում է իր դերը։

«Իսկ Դոնալդը պետք է մտածի դրա շուրջ, քանի որ կորցնում է Մելանիին», - նշում է Վուդը։
Թրամփների ամուսնական կյանքում խնդիրների մասին լուրեր սկսեցին պտտվել, երբ Դոնալդը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Դրանք ավելի ակտիվացան Իսրայել այցի ժամանակ, երբ Թրամփը փորձեց բռնել Մելանիի ձեռքը, իսկ վերջինը կտրուկ հետ քաշեց այն։

Հետո նույն իրավիճակը կրկնվեց Հռոմում։

Հիշեցնենք, որ Դոնալդ եւ Մելանյա Թրամփներն ամուսնացած են արդեն 12 տարի, սակայն միասին են ավելի քան 17 տարի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար