Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Կանանց ամենասեքսուալ մասնագիտությունները տղամարդկանց կարծիքով

22:05, 1 հուլիսի

Մոդել

Դե, այստեղ ամեն ինչ պարզ է՝ բոլորը վազեցին, ես էլ վազեցի։ Ժամանակին նիհար ու երկարոտն աղջիկների էին ընտրում հագուստի ցուցադրության համար, քանի որ նրանց չափսերով դյուրին էր զգեստ կարելը։ Հետո նրանց շարքերում հայտնվեցին անհավանական գեղեցկուհիներ, իսկ «մոդել» բառը դարձավ «գեղեցկության չափանիշ» արտահայտության հոմանիշը։

Դե, իսկ ֆոտոշոփը ստեղծվեց շատ ավելի ուշ։ Հենց այդ պատճառով «մոդել» բառը մինչ օրս տղամարդու մեջ արթնացնում է որսի բնազդը։ Պարտադիր չէ, որ մոդելը կյանքում նույն տեսքն ունենա, ինչ աշխատավայրում, ինչն, իհարկե, շատ ավելի հարմար է։ Տղամարդուն միայն հիմք տվեք, մնացած ամեն ինչը նա կերեւակայի։ 

Դերասանուհի

Ենթադրվում է, որ դերասանուհին ճանաչված օրիորդ է։ «Հասարակ մահկանացուները», բնականաբար, նրա մերձավոր շրջապատում չեն կարող հայտնվել։ Նրանք միայն կարող են սիրահարվել էկրանի կերպարին եւ հուսալ, որ մի օր կհաջողվի ինքնագիր ստանալ։

Իհարկե, այն բախտավորը, ում ընտրում է դերասանուհին, մեխանիկորեն ստանում է փառքի 15 րոպե։ Կամ չի ստանում։ 

Բուժքույր

Ի դեպ, տղամարդիկ միայնակ չեն իրենց զգացմունքներում։ Կանայք եւս  սեռական ցանկանություններ են ունենում բժիշկների եւ այլ բուժաշխատողների նկատմամբ եւ այնպիսի իրավիճակներում, երբ դա ամենեւին տեղին չէ։ Ինչու՞ է դա այդպես. հիվանդ մարդիկ շատ խոցելի են։

Նրանք վախենում են, ամաչում են, նրանք բաց են ու անպաշտպան։ Իսկ այդ պահին հայտնվում է նա՝ սպիտակ խալաթով հրեշտակը։ Իսկական հրեշտակ։ Եվ կարեւոր չէ, որ նա մի փոքր հոգնած է, այնքան էլ լավ տեսք չունի (հերթապահությունը հոգնեցնում է եւ ֆիզիկապես, եւ հոգեպես) եւ, առհասարակ, սեթեւեթելու տրամադրություն չունի։ Կարեւոր չէ. փոխարենը նա կգա ու կչեզոքացնի մահվան վտանգը։

Ուսուցչուհի

Միանշանակ կարող ենք ասել, որ ամեն ինչում պոռնոֆիլմերն եմ մեղավոր։ Սցենարիստներն են ստեղծել ակնոցով հրեշին, որը պատրաստ է «կլանել» իրեն ցանկացողներին։ Ենթադրվում է, որ, ի վերջո, հրեշը կարձակի մազերը ու կատվիկի կվերածվի։ Իհարկե, պատճառն այն է, որ ինչ-որ մեկը կատարում է նրա ցուցումները։

Ահա այստեղ հերոսը պարգեւատրվում է։ Հետաքրքրական է, որ տղամարդիկ իրական ուսուցչուհիներից նման բան չեն սպասում։ Սակայն իմանալով, որ օրիորդը աշխատում է կրթության ոլորտում, ծնկի են իջնում ու վազում դեպի ոսկերչական խանութ՝ ամուսնական մատանի գնելու։ Իհարկե, շնորհակալություն պոռնոֆիլմերի սցենարիստներին։ Շատ շոյված ենք։

Ուղեկցորդուհի

Նախ, աշխատանքի մրցութային պայմաններով ընդունելությունը ենթադրում է «գրավիչ արտաքինի» առկայություն, այդ պատճառով բոլոր ուղեկցորդուհիները շատ լավիկն են։ Երկրորդ, նրանք պարտավոր են բոլորին ժպտալ եւ բոլորի մասին հոգ տանել։

Երրորդ, իրականում նրանք բոլորն էլ անվախ են։ Խոստովանեք, որ ոչ բոլորն են կարող կյանքի մեծ մասը օդում անցկացնել։ Աերոֆոբ տղամարդիկ հաստատ չեն կարող։ Ի դեպ, աերոֆոբիան նորմալ վախ է, եւ դա խոստովանելն ամոթ չէ։ Եվ, ահա, տղամարդը դողում է վախից, ու հանկարծ նրան է մոտենում բարի փերին՝ մի բաժակ հյութ ձեռքին։ Վախը նահանջում է եւ, որպես երախտագիտություն, փերու հետ ամուսնանալու ցանկություն է ծնվում։

Մատուցողուհի

Կրկնակի հարված ուղիղ բնազդին։ Եթե մի կողմ տանենք քաղաքակրթության բարակ քողը, կպարզվի, որ մենք ցանկանում ենք միայն ուտել ու բազմանալ, բազմանալ ու ուտել։ Հիասքանչ կլիներ, եթե դա հնարավոր լիներ միաժամանակ անել։

Եվ, ահա, գեղեցիկ կինը տղամարդուն համեղ ուտեստ է մատուցում։ Այդ պահին բնազդը մի կողմ է մղում ողջախոհությունը։ Այսպես կոչված՝ «մերկ բնազդները» ոչ ոքի դեռ չի հաջողվել հաղթահարել։ Մնում է միայն թաքցնել, ինչն, անկեղծ ասած, երբեմն այնքան էլ չի ստացվում։

Քարտուղարուհի

Նա երիտասարդ է ու գեղեցիկ, միշտ հիասքանչ տեսք ունի, բարեհամբույր է բոլորի հետ եւ պատրաստ է ամբողջ օրը սուրճ մատուցել։ Ամեն դեպքում, նման մի բան մեզ ցուցադրում են ֆիլմում։

Դա ճիշտ չէ կամ գուցե ճշմարտության մի մասն է, բայց քարտուղարուհիների մասին կարծրատիպերը շատ հզոր են։ Իսկ իրականում քարտուղարուհին սուրճ է մատուցում իր ղեկավարին, ոչ թե զուգընկերոջը։ Սակայն այդ զգալի մանրուքը հաշվի չի առնվում։ Ամեն դեպքում, սկզբում։

Մարզուհի

Զարմանալի օրիորդ է։ Նա երկաթե կամք ունի, քանի որ ամեն մեկը չի կարող հրաժարվել իր միակ ու անկրկնելի անհոգ մանկությունից։ Երկրորդ, նա երկաթե մարմին ունի։

Երրորդ, նա երկաթե բնավորություն ունի։ Դե, փորձիր դիմանալ նման խելահեղ մրցակցությանը։ Նա շատ գրավիչ է տղամարդկանց համար եւ հատկապես այն պատճառով, որ տղամարդիկ շատ հետաքրքրասեր են։ Եվ, ամեն դեպքում, փորձում են գտնել «դե ինչպե՞ս էր» հարցի պատասխանը։

 

Աղբյուրը՝ lady-journal.info


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել