«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպիսի կանանց հետ պետք չէ կապ ունենալ

19:03, 7 հուլիսի

1. Շատ վաղ տարիքից սեռական կյանքով ապրող կանանց հետ: Պետք է կասկածով վերաբերվել այն կանանց, որոնք սեռական կյանքը սկսել են 17 տարեկանից շուտ: Իհարկե՝ կարելի է այդ մասին երբեք չիմանալ: Բայց եթե գիտեք, ավելին, ինքն է առանց քաշվելու այդ մասին, ապա ամեն ինչ պարզ է: Փախեք:

2. Կենցաղային մակարդակով հարմարավետություն ստեղծելու ունակություն չունեցող կանանց հետ: Եթե կինը ձեզ իր տուն է հրավիրել, իսկ այնտեղ քաոս է, հատկապես, եթե իր հրավերով եք գնացել, պետք է կա՛մ միամիտ լինել, կա՛մ հիմար՝ կարծելու համար, որ նման քաոսից հետո ինչ-որ մեկը կցանկանա իր հետ կապ ունենալ: Առանց ժամանակ կորցնելու հեռացեք:

3. Վնասակար սովորույթներ ունեցող՝ ծխող, չափից շատ ալկոհոլ օգտագործող կանանց հետ: Նույնիսկ չգիտեմ, թե այստեղ ինչ կարելի է մանրամասնել, առանց այն էլ ամեն ինչ հասկանալի է:

4. Ոստիկանությունում, դատարանում, հարկայինում եւ ուժային այլ կառույցում աշխատող կանանց հետ: Իշխանությունն անդառնալիորեն փչացնում է կանանց: Աշխատանքի բերումով այլոց ճակատագիրը որոշելու հնարավորություն ունեցող կանայք այդ պահվածքը դրսեւորում են նաեւ անձնական կյանքում: Նա իրեն Տիեզերքի տիրակալ է զգում: Դա, իհարկե, շատ լավ է, բայց ձեր ինչի՞ն է պետք:

5. Ցանկացած ոլորտի ղեկավարի հետ: Պարզապես ղեկավարի, կարեւոր չէ՝ որտեղ: Այստեղ վիճակը գրեթե նույնն է, ինչ 4-րդ կետում:

6. Ոչ ֆորմալ կանանց հետ. ռոքեր-բայքերների, պարուհիների, բոհեմի այլ ներկայացուցիչների: Նման կանանց հետ բարոյաէթիկական սկզբունքների մասին դատողություններ անելը նույնն է, ինչ խավարասերներին հանրահաշիվ սովորեցնելը: Բայց եթե էմոցիոնալ արկածներ եք որոնում, ուրեմն նրանք ձեզ համար են:

7. Ամեն տեսակի գերբնական բաների հավատացող կանանց հետ: Դրանց հավատում են անխտիր բոլոր կանայք, բայց ոմանք՝ չափից ավելի: Եթե ծանոթության ժամանակ կինն առաջինը հարցնում է կենդանակերպի նշանի մասին, նրան հաջողություն ասեք:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search