Սոնա Շահգելդյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել, իսկ պատճառը Թիմաթիի երեւանյան բացօթյա համերգն է, որը տեղի է ունենալու այսօր երեկոյան՝ Հանրապետության հրապարակում։ Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր այն մարդկանց, որոնք պատրաստվում են այցելել ռեփերի անվճար համերգին։ Սոնան գրառումն արդեն հեռացրել է, բայց NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պարզաբանեց, թե ինչն է իրեն բարկացրել.
«Իմ ֆեյսբուքյան էջն է, լավ եմ արել, իմ կարծիքն արտահայտել եմ, մեկ-երկու հիմար քոմենթներն ինձ հետաքրքիր չեն, իսկ ստատուսս ջնջեցի, քանի որ մարդիկ արդեն վիճում էին դրա տակ, տհաճ էր»,-ասաց երգչուհին։ Նրա խոսքով, խնդիրը ոչ թե Թիմաթին է, այլ այն, թե ինչու մարդիկ սկզբից քննադատեցին նրան Մարզահամերգային համալիրում տապալված համերգի համար, իսկ հիմա վազելով գնում են նրա բացօթյա համեգին։

«Ով ուզում է՝ լինի, թող Թիմաթին չլինի, մեկ ուրիշը լինի։ Հարցը մեր օտարամոլությունն է։ Ինչու՞ դրսից եկած արտիստներին նման կերպ ընդունում են, իսկ մեզ մոտ երիգիչներ կան շատ տաղանդավոր, բայց չեն ընդունվում այդքան բուռն։ Ես նորից եմ ասում, հարցը Թիմաթին չէ, բայց ես լսել եմ, որ այդ օրը նա խնջույքի է մասնակցել՝ բեմ բարձրանալու փոխարեն։ Ինչու՞ որեւէ մեկը չհարցրեց՝ էդ ո՞նց է, մյուս երգիչները երգեցին, Թիմաթին չկարողացավ երգել, տեխնիկան այստեղ կապ չունի, նա կարար ակապելա երգեր։ Հուսով եմ՝ այս անգամ գոնե բեմ կբարձրանա, չի մոռանա, թե ինչի համար է եկել»,-նշեց երգչուհին։
Սոնա Շահգելդյանը հավելեց, որ չի պատրաստվում գնալ ռեփերի համերգին։ Մեր հարցին, թե պատրա՞ստ է նա անվճար համերգ տալ, Սոնան դրական պատասխան տվեց՝ նշելով, թե մեկ անգամ չէ, որ բարեգործական համերգների է մասնակցել։ Երգչուհու համար անհասկանալի է, թե ինչու է հայ հանդիատեսը վերջին շրջանում սկսկել ռեփ լսել.
«Արդեն չեմ հասկանում, թե ինչ են սիրում լսել։ Մեկ 6/8 են լսում, մեկ՝ ռեփ, մեկ էլ՝ ռոք»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի եւ MOT-ի հետ պետք է ելույթ ունենար Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Սակայն մի քանի ժամ սպասելուց եւ մյուս կատարողների երգերն ունկնդրելուց հետո հայ երկրպագուներն այդպես էլ բեմում Թիմաթիին չտեսան: Կազմակերպիչները միայն համերգի վերջում բարեհաճեցին հանդիսատեսին տեղեկացնել, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Թիմաթին չի կարող երգել: Սա հարուցեց երկրպագուների զայրույթը, եւ նրանք սկսեցին շշեր նետել բեմ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը