Քարդաշյան-Ջեներ գերդաստանը կարողանում է գումար վաստակել եւ սկանդալների մեջ ներքաշվել։
Այս անգամ ուշադրության կենտրոնում են Քենդալ եւ Քայլի Ջեներները։
Սոցկայքերի իրենց միկրոբլոգներում աղջիկները մարզաշապիկների նոր հավաքածու են ներկայացրել։
Դրանց վրա եղել են Թուփաք Շաքուրի, Օզի Օսբորնի, Biggie-ի, Pink Floyd-ի, Metallica-ի, Kiss-ի եւ ռեփ ու ռոք երաժշտության այլ լեգենդների դիմանկարներն ու պատկերանիշերը՝ Քայլիի եւ Քենդալի դիմանկարների հետ միասին։
Այս ամենը դեռ ոչինչ, բայց աղջիկները մարզաշապիկները վաճառում են 125 դոլարով։ Սարսափելին այն է, որ նրանք չեն կապվել երգիչների կամ խմբերի ներկայացուցիչների հետ՝ մինչեւ նրանց անուններն ու պատկերանիշերն օգտագործելը։
Վաճառքի մասին գովազդից անմիջապես հետո հանգուցյալ ռեփեր Notorious BIG-ի մայրը հայտարարել է, որ Ջեներ քույրերն իրեն չեն զգուշացրել իր որդու պատկերն օգտագործելու մասին՝ հավելելով, որ նրանց արտադրանքն ապօրինի է։
Շերոն Օսբորնն ավելի կտրուկ է եղել՝ հայտարարելով, որ աղջիկներն «արժանի չէին իրենց դիմանկարները հրապարակել երաժշտության կուռքերի դիմանկարների հետ»։
Քենդալ Ջեները պաշտոնապես ներողություն է խնդրել բոլոր խմբերի ներկայացուցիչներից եւ ռեփի ու ռոքի երկրպագուներից՝ հայտարարելով, որ հավաքածուն լավ մտածված չէր, եւ որ իրենք չեն ցանկացել վիրավորել ոչ ոքի զգացմունքները։
«Մենք ինքներս նրանց երաժշտության երկրպագուներն ենք եւ չէինք ցանկանա ոչ ոքի վիրավորել»,- ասված է հայտարարությունում։
Հայտնի է, որ Notorious BIG-ի ընտանիքը չի ընդունել Քենդալի ներողությունը։
«Ինձ համար անհասկանալի է՝ ո՞վ է նրանց ասել, որ կարող են Թուփաքի կամ իմ որդու անունով գումար վաստակել»,- ասել է հայտնի ռեփերի մայրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ