Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Սպիտակ ստրկության լուրջ վիճակագրություն կա Հայաստանում». ռեժիսոր Ելենա Արշակյանի «մեսիջը»

10:32, 1 հուլիսի

«Սպիտակ ստրկությունը, ցավոք, առկա է Հայաստանում, եւ կա բավականին լուրջ վիճակագրություն»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով իր նոր՝ «Դեպի վայրէջք» հեռուստանովելի մասին, ասաց ռեժիսոր Ելենա Արշակյանը:

Նրա խոսքով՝ թրաֆիքինգի մասին սերիալ նկարելու գլխավոր նպատակն այդ խնդրի մասին բարձրաձայնելն է.

«Կան թրաֆիքինգից տուժածներ, ովքեր վախենում են բարձրաձայնել այդ մասին: Կարծում եմ, եթե մեկ հոգի ուժ գտնի եւ բարձրաձայնի, հանցագործների անուններ տա, մարդկանց կյանքեր կփրկի, մենք էլ երջանիկ կլինենք, որ օգնեցինք գոնե մեկ հոգու: Փորձում ենք մեր աշխատանքի շնորհիվ մեսիջներ հասցնել հանդիսատեսին: Հուսով եմ՝ կստացվի»: 

Իսկ ինչու՞ «Դեպի վայրէջք»: Ելենա Արշակյանի խոսքով՝ նման անվանումը եւ՛ բառի բուն, եւ՛ փոխաբերական իմաստով է.

«Մեր կամքից անկախ՝ կյանքում պատահում են վայրէջքներ եւ վերելքներ: Այնպես ստացվեց, որ մեր հերոսուհու մոտ կյանքը գնաց դեպի վայրէջք»:

Նշենք, որ «Դեպի վայրէջքի» անոնսը լայն քննարկումների առիթ տվեց համացանցում՝ բաց տեսարանների պատճառով: Ֆիլմում դերակատրություն ունեն Էմմա Մանուկյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Սարգիս Գրիգորյանը, Մերի Հակոբյանը, Էվա Խաչատրյանը, Գնել Սարգսյանը եւ այլք: 25 մասից բաղկացած սերիալն արդեն ցուցադրվում է «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search