Բեյոնսեի եւ Ջեյ Զիի երկրպագուները սպասեցին ավելի քան երկու շաբաթ՝ աստղային զույգի երկվորյակների անուններն իմանալու համար։ TMZ կայքն իմացել է, որ նորածին երկվորյակներին անվանակոչել են Ռումի Քարթեր եւ Սե Քարթեր։
Դա հայտնի է դարձել հունիսի 26-ին Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ներկայացրած փաստաթղթերի շնորհիվ՝ այդ անունների վրա բոլոր իրավունքներն ունենալու համար։ Թղթերը ներկայացվել են նույն ընկերության կողմից, որի հետ շոուի-բիզնեսի աստղերն աշխատել են, երբ փորձում էին ավագ դստեր՝ Բլյու Այվիի անունը որպես ապրանքանիշ գրանցել։
Կայքը ենթադրում է, որ Ռումի անունը կապված է XIII դարում հայտնի իրանցի պոետ Ջալալեդին Ռումիի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրվածության հետ, իսկ Սեն հնարավոր է վերցված է նրա բանաստեղծություններից որեւէ մեկից։
Եթե աղբյուրները չեն սխալվում, Ռումին եւ Սեն կյանքի առաջին իսկ օրերին դարձան «Քարթեր»-ի կայսրության մասնիկը։ Այժմ նրանց անվան ներքո ծնողները կկարողանան կոսմետիկ միջոցներ, խաղալիքներ եւ այլ իրեր թողարկել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ