Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հինգ բան, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք ձեր առջեւ լավ տղամարդ է

21:02, 4 օգոստոսի

Լավ տղամարդը չի քննադատում ձեր արտաքին տեսքը

«Եթե քո մազերը մի փոքր ավելի երկար լինեին, արտակարգ կլիներ»։ Թվում է՝ ձեր արտաքինը նրան այնքա՞ն էլ չի գոհացնում։ Ահա թե որ է ամենատարածված բողոքը. «Եթե միայն մի փոքր նիհարեիր...»։ Տղամարդիկ կարող են քննադատել ամեն ինչ՝ վառ դիմահարդարումը, դրա բացակայությունը, արհեստական եղունգները, ոչ այնքան փարթամ կուրծքը։

Սակայն լավ զուգընկերը ձեր արտաքին տեսքի հետ կապված «խոտանները» երբեք խնդիր չի համարի, որը անհապաղ պետք է լուծել։ Դա նվաստացուցիչ է ցանկացած կնոջ համար։ Իմացեք, որ դա երբեմն հատուկ է արվում՝ ձեր ինքնագնահատականը նվազեցնելու համար։ Նման կերպ դուք ձեզ վստահ չեք զգա եւ այլ կողմ չեք նայի։ Դա հուզական բռնության եւ ամբողջական վերահսկողության տարատեսակներից մեկն է։

Նա ձեր անձնական կյանք չի ներխուժում

Առողջ հարաբերություններ ունեցող զուգընկերները միմյանցից ոչինչ չեն թաքցնում։ Նրանք գաղտնաբառեր չեն դնում էլեկտրոնային փոստերի եւ սոցկայքերի օգտահաշիվներին։ Բայց նման վերաբերմունքը չի նշանակում, որ զուգընկերը կարող է առանց խղճի խայթի կարդալ ձեր եւ ձեր ընկերուհիների նամակագրությունը։ Մարդը, որը քիթը խոթում է ուրիշների գործերի մեջ, հավանաբար, ինքը եւս մի շարք «մեղքեր է գործել»։ Եվ եթե դուք խանդի առիթ չեք տվել, նման վարքագիծը պետք է ձեզ ավելի զգոն դարձնի։

Լավ տղամարը ձեզ չի հիասթափեցնի

Նա ձեզ համար լավ է այն պարագայում, եթե վստահ է սեփական ուժերի վրա։ Նա սատարում է ձեր եւ շրջապատի հավակնություններին։ Մյուսների հասցեին վիրավորական խոսքերը նրան բնորոշ չեն։

Նա գիտի ձեր արժեքը

Լավ տղամարդը երբեք ձեզ չի ստիպի ապացուցել ձեր արժեքը։ Երբ պահը գա, երբ ցանկանաք ապացուցել տվյալ մարդու հետ լինելու ձեր իրավունքը, իմացեք, որ դուք չեք հատել սահմանը, որից հետո բաժանումն անխուսափելի է։ Սիրահարները միասին են, քանի որ միմյանց ընդունում են  այնպիսին, ինչպիսին որ կան, այլ ոչ թե այն պատճառով, որ շուկայում են եւ փորձում են իրենց ավելի թանկ վաճառել։

Նա ձեզ միայնակ չի թողնում

Երկուսի միջեւ ռոմանտիկ հարաբերություններն, իհարկե, կյանքի նպատակ չեն, սակայն դրանք կարող են լինել այդ կյանքի մեծ մասը։ Ցավոք, շատերը սխալ առաջնահերթություններ են ունենում՝ իրենց երկրորդ կեսերին միշտ երկրորդական դերը «բաժին հանելով»։ Ինչ-որ մեկի համար կյանքում ամենակարեւորը աշխատանքն է, մյուսի համար՝ հին ընկերների հետ զվարճանալը։ Իհարկե, մեծ տարբերություն գոյություն ունի ակտիվ հասարակական կյանքի եւ անձնական կյանքի միջեւ։ Եվ եթե զգում եք, որ հոգնել եք գիշերները նրան սպասելուց, ժամանակն է, որ մեկ քայլ հետ անեք եւ գտնեք պատճառը, որը փոխել է ձեր հարաբերությունների ընթացքը։

 

Աղբյուրը՝ MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել