Երեկ՝ հուլիսի 8-ին, Երեւանի ժամանցային կենտրոններից մեկում կայացավ Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի շնորհանդեսը: Երգիչն իր նոր երգը հեղինակել է Ավետ Բարսեղյանի հետ միասին, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:
«Երգը նվիրված է մեր քաղաքին: Երեւանի մասին շատ տեսահոլովակներ են նկարահանվել, բայց մենք ցանկանում էինք, որ այս մեկը օրիգինալ լիներ: Երկար փուլեր անցնելուց հետո ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը պատմեց մի միտք, որը շատ օրիգինալ թվաց: Երբ ստեղծագործական թիմի հետ դիտեցինք տեսահոլովակը, հասկացանք, որ պետք է հենց քաղաքի կենտրոնում կազմակերպենք գեղեցիկ շնորհանդես»,-նշեց Հայկոն՝ հավելելով. «Ապրելով սոցիալական կայքերի կյանքով՝ հասկանում ես, որ մեր քաղաքը PR-ի կարիք ունի, եւ զբոսաշրջիկներին գրավելու համար մեր արվեստագետները պետք է գեղեցիկ քայլեր անեն, որպեսզի մեր քաղաքը հյուրերի համար դառնա հետաքրքիր»:
Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ նախագծի գերնպատակն այն է, որ յուրաքանչյուր հայ Երեւանը ներդաշնակությամբ ընդունի.
«Քաղաքին, ինձ թվում է, շատ մեծ սերն է պակասում: Տեսահոլովակում չկա նոր տեխնոլոգիա, կա նոր գաղափար. փորձել ենք Հայկոյի ներաշխարհը միքսել Երեւանի հետ: Ինձ թվում է՝ յուրաքանչյուրը, ով Երեւանն այլ աչքերով էր տեսնում, տեսահոլովակից հետո, միգուցե, փոխի իր կարծիքը: Այս տեսահոլովակն, ըստ իս, կտարբերվի իր գաղափարով, տեսակով, գույներով, ձեւով եւ մոտեցմամբ»,-նշեց նա:
Հայկոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին ոչ միայն նրա ընկերներն ու շոու-բիզնեսի կոլեգաները, այլեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով.
«Հայկոն շատ օրիգինալ երգիչ է եւ ստեղծագործող, նրա բոլոր ստեղծագործություններն են տարբերվում, միանգամից մնում են մարդու սրտի մեջ եւ կամրջում են մեր հիշողությունները՝ անցյալից դեպի ապագա: Տեսահոլովակի հետ կապված՝ հաճելիորեն զարմացած եմ երիտասարդ ռեժիսորի աշխատանքով: Մեր տեսահոլովակային արվեստում սա լրիվ նոր խոսք էր: Կարծում եմ՝ պետք է մտածենք ոչ միայն Երեւանի, այլեւ մեր մյուս քաղաքների մասին էլ շատ երգեր ստեղծել, որովհետեւ Վանաձորը, Գյումրին, Արտաշատը, Գորիսը ոչնչով չպետք է տարբերվեն»:
Ի դեպ, Հայկոյի անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին: Երգիչը հայտարարեց, որ սեպտեմբերի 8-ին պատրաստվում է մենահամերգով ներկայանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայկոյի մենահամերգը կկրի «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը:
Երգչի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Շուշան Շատիկյան
















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար