«Արդեն երեք նոր երգ ունեմ եւ շատ շուտով այդ երգերը կներկայացնեմ իմ սիրելի հանդիսատեսին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր ստեղծագործական նորություններին, նշեց երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը, որին հանդիպեցինք Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի շնորհանդեսին։
«Ես մեղավոր եմ զգում, որ շատ մեծ ընդմիջում եմ վերցրել, բայց այդ բացթողումը կլրացնենք, եւ շատ շուտով կլինի իմ նոր երգի եւ տեսահոլովակ պրեմիերան։ Հնարավոր է՝ ես էլ շնորհանդեսի պես մի բան կազմակերպեմ»,-հավելեց երգչուհին, որի հետ զրուցեցինք նաեւ առաջիկա ծրագրերի եւ ամուսնու նոր աշխատանքի մասին.

«Շուտով մեկնելու եմ Փարիզ՝ Marangoni ինստիտուտում վերապատրաստման։ Սյնտեղ սովորելու եմ իմիջի եւ ոճի ստեղծում։ Հուլիսի 16-ին եմ մեկնում եւ կվերադառնամ օգոստոսին։ Դժվար, թե կարողանամ հասցնել հանգստին ժամանակ տրամադրել, որովհետեւ ամեն օր դասերի եմ լինելու. դա շատ հետաքրքիր է եւ կարեւոր՝ իմ մասնագիտության համար»,-նշեց Անահիտը, որն առաջին անգամ երկար ժամանակով բացակայելու է որդու կողքից.
«Համացանցի միջոցով կշփվեմ բալիկիս հետ. նա կլինի մայրիկիս եւ Հայկոյի կողքին, կարծում եմ` իրեն միայնակ չի զգա»,-հավելեց նա։

Ինչ վերաբերում է ամուսնու նոր աշխատանքին՝ երգչուհի-դիզայները նշում է.
«Այդ երգի երաժշտությունը գրելու առաջին իսկ պահից նա զգաց եւ ասաց, որ երգը պետք է լինի Երեւանի մասին։ Բնականաբար, խոսքերը պետք է գրեր մեր լավ եւ տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանը, եւ ես այսօր շատ ուրախ եմ, որ այս գործը ստացվել եւ սիրվել է։ Տեսահոլովակը շատ հետաքրքիր է ստացվել, Երեւանն այլ աչքերով կտեսնեն մարդիկ»։
Երգչուհին նաեւ ոգեւորությամբ անդրադարձավ Հայկոյի՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք մենահամերգին.
«Հիմա մեր բոլոր ուժերը կենտրոնացրել ենք Հայկոյի մենահամերգի վրա։ Համերգին ես չեմ երգելու։ Դա միասին ենք որոշել, որովհետեւ ես իսկապես ցանկանում եմ նստել հանդիսատեսի շարքում, նայել ամուսնուս ու հաճույք ստանալ այդ համերգից»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները