1. Քունն աշխատանքից բարձր դասեքԲավարար քանակությամբ առողջ քունն աշխատունակությունը բարձրացնելու հրաշագործ միջոց է: Հանգստացած օրգանիզմն ավելի արդյունավետ է պայքարում սթրեսների դեմ: Քունն առած մարդը կարող է իրեն առաջադրված խնդիրներին ստեղծագործ լուծումներ գտնել: Ցավոք՝ լարված աշխատանքային գրաֆիկը խանգարում է լիարժեք հանգստին: Միշտ աշխույժ, գործունյա, ստեղծարար լինելու համար հարկավոր է աշխատանքը երկրորդ պլան մղել եւ լավ քնել:
2. Ավելի շատ ջուր խմեք
Շատերը նախընտրում են ծարավը հագեցնել տարբեր ըմպելիքներով: Սակայն սուրճը, թեյը, գազավորված էներգետիկ ըմպելիքները բացասական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Դրանք այն չեն հագեցնում անհրաժեշտ կենսական հեղուկով: Խորհուրդ է տրվում պարզ, մաքուր ջուր խմել: Եթե այնքան էլ հաճույքով ջուր չեք խմում, դրան կիտրոնի հյութ կամ անանուխ ավելացրեք:
3. Ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է իմունիտետը, աշխատունակությունը, մարդուն դրական եւ ուրախ դարձնում: Բայց հաճախ ժամանակի պակասի պատճառով ստիպված ենք լինում հրաժարվել մարզվելուց: Ընդ որում՝ ոչ ոք չի խոսում մի քանի ժամ մարզասրահում անցկացնելու մասին: Բավական օրական 10 րոպե վարժություններ անել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Վարժություններին լավ այլընտրանք կարող է դառնալ ոտքով զբոսանքը:
4. Ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք
Սոցիալական ցանցերը չեն կարող փոխարինել անձնական շփմանը: Այդ պատճառով հարկավոր է ավելի հաճախ հանդիպել մտերիմ ընկերների հետ: Դա կարելի է անել ոչ միայն լուրջ խնդիրների եւ հուզական ցնցումների ժամանակ: Լավ տարբերակ է ընկերոջը մի գավաթ սուրճի կամ զբոսանքի հրավիրելը:
5. Ավելի շատ ընթերցեք
Ընթերցանությունը նպաստում է մարդու զարգացմանը, լրացնում բառապաշարը: Գրքերից ստացած տեղեկությունները վերածվում են գործանական փորձառության, որն օգնում է «սողոմոնյան որոշումներ» կայացնել: Գիրքը կարող է նաեւ ընկեր դառնալ, սատարել դժվարին իրավիճակներում: Այն հուզական ծանրաբեռնվածությունը թուլացնելու գործուն միջոց է: Ընդ որում՝ պարտադիր չէ շատ կարդալ, բավական է նաեւ 10 էջ ընթերցել:
Աղբյուրը՝ ladies-charm.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը