1. Ես սկսեցի լսել մարդկանց, որոնք անհանգստանում են ինձ համարՆախկինում ես ուշադրություն չէի դարձնում ինձ մտերիմ մարդկանց խորհուրդներին։ Ես կարծում էի, որ ինքս կարող եմ դասավորել իմ կյանքը, բայց իրականում այնպիսի երիտասարդների հետ էի, որոնք ինձ չէին հարգում եւ միայն սեռական հարաբերություններ էին ցանկանում։ Երբ ես թույլ տվեցի, որ իմ մտերիմներն ինձ օգնեն, ես այլ կերպ նայեցի իմ անձնական կյանքին։ Չկա ավելի լավ բան քան նրանց իմաստությունը, որոնք քեզ համար լավագույնն են ցանկանում։
2. Ես ինձ համար տղամարդկանց հատկանիշների must-have ցանկ եմ կազմել
Ամեն անգամ, երբ նոր մարդու էի հանդիպում, նրան ստուգում էի՝ ըստ այդ ցուցակի։ Ես գիտակից ընտրություն էի կատարում՝ հասկանալով, թե ինչ է ինձ պետք տվյալ տղամարդու մեջ։
3. Ես հագնվում էի այնպես, որ տպավորություն գործեմ
Ասում են՝ չի կարելի գրքի մասին դատել միայն շապիկից ելնելով, բայց ես չեմ համաձայնի։ Իմ զգեստապահարանը հսկայական դեր է խաղում այն հարցում, թե ինչպիսի՞ տղամարդկանց եմ գրավում։ Երբ ես հագնում էի կարճ կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկ կոշիկ, ինձ մոտեցող տղամարդկանց «որակը» շատ ցածր էր։ Բայց երբ սկսեցի ավելի դասական ու էլեգանտ հագուստ հագնել, տղամարդկանց որակը եւս միանգամից բարձրացավ։
4. Ես բարձրացրեցի իմ չափանիշները
Եթե երիտասարդը լավն էր, սակայն ժամադրությունների ժամանակ ստիպում էր ինձ սպասել, ես հեռանում էի։ Եթե նա լավ աշխատանք ուներ, խելացի էր, սակայն իր խելագար նախկին զուգընկերուհու հետ շփումը դադարեցնելու համարձակություն չուներ, ես հեռանում էի։ Ես դադարեցի տղաներից ընդունել նվազագույնը եւ նրանց փոխարեն թույլ տվեցի իմ կյանք մտնել արժանի տղամարդկանց։ Երբ ես սկսեցի լավագույնը պահանջել, հիմարների հնարավորությունները նվազեցին։
5. Ես սկսեցի վերահսկել իմ հույզերը
Ես հասկացա, որ դրանք ինձ հուսախաբ են անում։ Երբ հուսահատվում էի եւ զգում, որ ինձ ինչ-որ մեկը պետք է, հայտնվում էր մի տականք, որն օգտվում էր իմ վիճակից։ Հիմարները, կարծես, հոտով զգում էին իմ անինքնավստահությունը։ Այդ պատճառով ստիպված եղա ազատվել իմ բացասական հույզերից ու մտքերից, որոնք խանգարում էին ինձ երջանկություն գտնել։
6. Ես ընդունեցի իմ միայնությունը
Նախկինում, երբ տխրում էի միայնակ լինելու պատճառով, միշտ փնտրում էի ինչ-որ մեկին։ Զարմանալի չէ, որ միայն հիմարների էի հանդիպում։ Բայց երբ սովորեցի ընդունել իմ միայնությունը, ազատություն ու անկախություն զգացի։ Ես այլեւս չեմ համաձայնում ուրիշի կարծիքի հետ, թե ինչի եմ արժանի։
7. Ես զբաղվեցի ինքնազարգացմամբ
Ես հասկացա, որ խնդիրն իմ մեջ է։ Ես սկսեցի ավելի շատ հոգեբանական գրականություն կարդալ. ինչպես դառնալ ավելի ինքնավստահ, ինչպես բարձրացնել ինքնագնահատականը։
8. Ես դադարեցի այնպիսի վայրեր հաճախել, որտեղ հիմարները շատ են
Ես փոխեցի իմ կենսակերպն ու սովորությունները, դադարեցի լավ տղամարդկանց փնտրել այնտեղ, որտեղ նրանք չեն կարող լինել։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ