ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր նպատակներն ու գործողությունները: Սակայն նա շատ ջանք կգործադրի դրա համար: Չմոռանաք գովել նրան այդ ջանքերի համար:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին կգիտակցի, որ առանց ձեզ ապրել չի կարող: Նա կփորձի պատկերացնել իր կյանքն առանց ձեզ ու կհասկանա, որ դա անհնար է: Փորձեք նրան հասկանալ եւ աջակցել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք ցանկանում իրեն ասել: Նա քաղաքակրթությունից ելնելով կժպտա ձեզ, բայց իրականում ոչինչ չի հասկանա։ Թույլ մի տվեք, որ որեւէ շփոթմունք ստեղծվի ձեր հարաբերություններում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Միայն ձեզանից է կախված՝ կկատարվի՞ ձեր երազանքը, թե՞ ոչ։ Ստեղծեք նպատակ, հավատացեք ձեր ուժերին եւ պայքարեք սիրելու եւ սիրված լինելու համար:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի ինչ-որ բան խնդրել ձեզանից, անգամ եթե միայնակ գլուխ չհանի իր առջեւ դրված խնդրից։
ԿՈՒՅՍԵՐ
Եթե վստահ եք, որ ցանկանում եք հեռանալ ձեր երկրորդ կեսից, վստահորեն ասեք նրան այդ մասին։ Մի ստիպեք, որ նա գուշակի ձեր հեռանալու պատճառները: Մանրամասն պատմեք նրան ամեն ինչ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվարությամբ կհամոզեք, որ նա ճիշտ չէ։ Պետք չի վիճել նրա հետ: Ձեզ ավելորդ գլխացավանք, հաստատ, պետք չէ:
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեր սիրելին ձեր կողքին պատրաստ է կիսել ոչ միայն ձեր ուրախ պահերը, այլեւ դժվարությունները: Ավելի անկեղծ եղեք նրա հետ, կիսվեք ձեր խնդիրներով, նա ձեզ ցանկացած հարցում կօգնի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր շատ դժվար կլինի սիրելիի հետ շփումը։ Ձեզ կթվա, թե տարբեր լեզուներով եք խոսում: Մի՞գուցե թարգամանիչ վարձեք:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր շատ կարեւոր է, որ ձեր սիրելին լավ հարաբերություններ ստեղծի ձեր ծանոթներից մեկի հետ։ Հակառակ դեպքում՝ երեկոն այնքան էլ բարեհաջող չի անցնի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք այլ բանով կտարվեք եւ սիրելիին շատ ժամանակ չեք կարողանա հատկացնել: Դրանից նա շատ կնեղանա։ Որպեսզի խուսափեք վեճերից, սիրելիի համար անպայման ժամանակ գտեք:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին ձեզ կվերաբերվի այնպես, ինչպես վերաբերվում է իր ծնողներին։ Եթե անգամ նա ձեզ հետ շատ բարեհամբույր է, հնարավոր է՝ մի օր ձեզ վրա էլ ուժեղ բարկանա: Մի խոսքով, նայեք, թե ինչպիսին է նա ընտանիքում եւ եզրակացություններ արեք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ