1. Սովորեք ընդունել ձեր սեփական սխալները
Բոլորն են սխալներ գործում, բայց ոչ բոլորն են կարողանում դա խոստովանել գոնե իրենց: Բայց եթե ձեր վերջնական նպատակը վստահելի հարաբերություններ կառուցելն է, երբեք մի խուսափեք կատարածի պատասխանատվությունից:
2. Հետեւողական եղեք ձեր խոսքերում եւ արարքներում
Միշտ արեք այն, ինչի մասին խոսում եք: Արարքներում հետեւողականությունը վստահության արժանանալու ամենաարագ միջոցն է: Օրինակ, երբ խոստում եք տալիս, դա նշանակում է, որ պահելու եք ձեր տված խոսքը: Վստահելի հարաբերություններ կառուցելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել անպետք սխալների թիվը:
3. Մի մոռացեք վստահել մարդկանց
Պարտավորությունն ու վստահությունը փոխադարձ գործողությունների մեկ հանգույցում են: «Ծանոթություն ծնողների հետ» հայտնի ֆիլմում Ջեք Բերնսը, որին հրաշալի մարմնավորել է անկրկնելի Ռոբերտ դե Նիրոն, պատմում է Բերնս ընտանիքում վստահության մասին. «Մենք ոչինչ չենք թաքցնում միմյանցից»: Վստահության պարագայում հենց այդպես էլ տեղի է ունենում:
4. Փորձեք միմյանց ուշադիր լսել
Հարկավոր է ուշադրություն ցուցաբերել, բայց, միաժամանակ, խուսափել այս կամ այն առիթով գնահատականներից կամ ավելորդ դատողություններից: Մեր օրերում դժվար է ուշադիր զրուցակից գտնել: Այդ պատճառով այս հատկությունը պարզապես անգնահատելի է վստահելի հարաբերություններ կառուցելիս:
5. Ցույց տվեք եւ արտահայտեք ձեր հետաքրքրությունը
Զուգընկերոջ հանդեպ անկեղծ հետաքրքրության դրսեւորումը զգալիորեն կօգնի ճիշտ կառուցել հարաբերությունները, ինչպես նաեւ ամրապնդել վստահությունը: Ձեր կողմից նման գործողությունները վճռական նշանակություն ունեն փոխադարձության եւ ըմբռնման հետագա զարգացման համար: Երբ զուգընկերը ձեր կողմից անկեղծություն է զգում, դրա դիմաց դուք ստանում եք այդքան ցանկալի վստահությունը:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից