«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ութ բան, որ տղամարդիկ ցանկանում են, որ կանայք իմանան

23:06, 31 օգոստոսի

1. Բավական է ակնարկներ նետել

Ինչո՞ւ պարզապես չեք մոտենում եւ ասում, թե ինչ եք ուզում:

2. Մեզ հարցեր մի տվեք, եթե չեք ուզում ճշմարտությունը լսել

Դուք կա՛մ մեզ ստիպում եք ստել (ինչը, միեւնույն է, նկատելի է), կա՛մ զայրանում եք պատասխանից, որը, միեւնույն է, գիտեիք, իսկ հետո մեզ եք մեղադրում:

3. Բավական է ակնկալել, որ մենք ճանաչում ենք ձեզ

Մենք չենք կարողանում մտքեր կարդալ: Եթե անգամ տարիներ շարունակ միասին ենք ապրում:

4. Բավական է ասել, թե մենք ինչ կարող ենք կամ չենք կարող անել

Մենք չպետք է մեր կյանքը փոխենք՝ ձեզ հարմարեցնելով: Ուտել այն, ինչ դուք եք ուզում, զբաղվել նրանով, ինչ դուք եք ուզում: Մենք հասուն մարդիկ ենք եւ կարող ենք ինքնուրույն որոշել: Եթե չենք ուզում փոխվել, պետք չէ ստիպել մեզ:

5. «Չեմ ուզում փչացնել մեր ընկերությունը»

Հիմարությո՛ւն է: Հենց որ դա ասում եք, ընկերությունն արդեն կործանվում է: Եթե մենք ձեզ ժամադրության ենք հրավիրում, իսկ դուք չեք ուզում, պարզապես ասեք՝ «ոչ»: Պետք չէ հավելել՝ «Դու ինձ եղբոր նման ես», «Կարծում էի՝ մենք ընկերներ ենք» կամ «Ես չեմ ուզում ոչինչ փոխել»: Մի բարդացրեք:

6. Պետք չէ չափազանց շատ ձգտել սիրել այն, ինչ մեզ է դուր գալիս

Մենք հասկանում ենք, որ ձեզ կարող են դուր չգալ մեր հետաքրքրությունները կամ նախընտրած երաժշտությունը: Դրանում սարսափելի ոչինչ չկա:

7. Մի ձգտեք լինել այն կինը, որն իրականում չեք

Մեզ դուր չեն գալիս կանայք, ովքեր ասում են, որ սիրում են սպորտով զբաղվել, իսկ հետո պարզվում է՝ ստել են, պարզապես մեզ տպավորելու համար: Խնդիրն այն չէ, որ սպորտով չեք զբաղվում, այլ այն, որ ստում եք:

8. Բավական է անընդհատ գրել ու զանգահարել մեզ

Եթե գրում եք, եւ մենք չենք պատասխանում, նշանակում է՝ զբաղված ենք: Ու եւս 20 հաղորդագրությունը չեն փոխի մեր զբաղվածության փաստը:

 

Աղբյուրը՝ soulpost.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search