1. Բավական է ակնարկներ նետել
Ինչո՞ւ պարզապես չեք մոտենում եւ ասում, թե ինչ եք ուզում:
2. Մեզ հարցեր մի տվեք, եթե չեք ուզում ճշմարտությունը լսել
Դուք կա՛մ մեզ ստիպում եք ստել (ինչը, միեւնույն է, նկատելի է), կա՛մ զայրանում եք պատասխանից, որը, միեւնույն է, գիտեիք, իսկ հետո մեզ եք մեղադրում:
3. Բավական է ակնկալել, որ մենք ճանաչում ենք ձեզ
Մենք չենք կարողանում մտքեր կարդալ: Եթե անգամ տարիներ շարունակ միասին ենք ապրում:
4. Բավական է ասել, թե մենք ինչ կարող ենք կամ չենք կարող անել
Մենք չպետք է մեր կյանքը փոխենք՝ ձեզ հարմարեցնելով: Ուտել այն, ինչ դուք եք ուզում, զբաղվել նրանով, ինչ դուք եք ուզում: Մենք հասուն մարդիկ ենք եւ կարող ենք ինքնուրույն որոշել: Եթե չենք ուզում փոխվել, պետք չէ ստիպել մեզ:
5. «Չեմ ուզում փչացնել մեր ընկերությունը»
Հիմարությո՛ւն է: Հենց որ դա ասում եք, ընկերությունն արդեն կործանվում է: Եթե մենք ձեզ ժամադրության ենք հրավիրում, իսկ դուք չեք ուզում, պարզապես ասեք՝ «ոչ»: Պետք չէ հավելել՝ «Դու ինձ եղբոր նման ես», «Կարծում էի՝ մենք ընկերներ ենք» կամ «Ես չեմ ուզում ոչինչ փոխել»: Մի բարդացրեք:
6. Պետք չէ չափազանց շատ ձգտել սիրել այն, ինչ մեզ է դուր գալիս
Մենք հասկանում ենք, որ ձեզ կարող են դուր չգալ մեր հետաքրքրությունները կամ նախընտրած երաժշտությունը: Դրանում սարսափելի ոչինչ չկա:
7. Մի ձգտեք լինել այն կինը, որն իրականում չեք
Մեզ դուր չեն գալիս կանայք, ովքեր ասում են, որ սիրում են սպորտով զբաղվել, իսկ հետո պարզվում է՝ ստել են, պարզապես մեզ տպավորելու համար: Խնդիրն այն չէ, որ սպորտով չեք զբաղվում, այլ այն, որ ստում եք:
8. Բավական է անընդհատ գրել ու զանգահարել մեզ
Եթե գրում եք, եւ մենք չենք պատասխանում, նշանակում է՝ զբաղված ենք: Ու եւս 20 հաղորդագրությունը չեն փոխի մեր զբաղվածության փաստը:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին