Լոս Անջելեսում բնակվող 19-ամյա երգչուհի Սոնա Նալբանդյանին հայ հեռուստադիտողը բացահայտեց երգիչ Անդրեի հեղինակային` Andrenalin նախագծից հետո, որտեղ Սոնան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Երաժշտասերներին Սոնան գերեց ոչ միայն իր յուրահատուկ վոկալով, հայկական ժողովրդական եւ օպերային ժանրերի կատարումներով, այլեւ հայուհու համար արտասովոր արտաքինով:
Վերջերս Սոնան Հայաստանում էր` «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով: NEWS.am STYLE-ը ֆոտոշարք է իրականացրել թխամաշկ գեղեցկուհու հետ, իսկ նկարահանումներից հետո Սոնան պատասխանել է մեր հարցերին եւ պատմել յուրահատուկ արմատների մասին.

«Ես ծնվել եմ 1998 թ-ին՝ Վաշինգթոնում: Հայրս՝ Արամ Նալբանդյանը, Երեւանից է, մայրս՝ Սինտիան, ամերիկացի է, սեւամորթ. նա Գանայից է: Մորս կողմից ունեմ նաեւ գերմանական եւ իռլանդական արմատներ: Այժմ նա եւս կրում է Նալբանդյան ազգանունը: Հորս ընտանիքը Լոս Անջելես տեղափոխվել է 1990 թ-ին»,-պատմում է Սոնան:
Թեպետ իր կյանքի ընթացքում աղջիկը Երեւանում եղել է ընդամենը 3 անգամ, հայկական դաստիարակությունն այնքան ուժեղ է եղել նրա ընտանիքում, որ նա ոչ միայն սովորել է հայերենը, այլեւ շատ սահուն է տիրապետում լեզվին.
«Ես մեծացել եմ հայկական ընտանիքում եւ սովորել եմ հայկական դպրոցում: Մեր տանը բոլորը խոսում են հայերեն, բացի մայրիկիցս: Նա շատ լավ հասկանում է լեզուն, բայց չի խոսում»:

Մինչ Andrenalin մրցույթին մասնակցելը, Սոնան սովորում էր Քալիֆորնիայի արվեստների ինստիտուտում.
«Մինչ շոուին մասնակցելն էլ երգում էի, սովորում էի, առանձնապես այլ բաներով չէի զբաղվում: Իսկ շոուին որոշեցի մասնակցել ուսուցչուհուս՝ Անուշ Գալաստյանի խորհրդով: Նա տեղեկացրեց ինձ մրցույթի մասին, ես էլ նրան հարգելով որոշեցի փորձել ուժերս մրցույթում»:
Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե Andrenalin-ի մասնակիցներից ում հետ է շարունակում մտերմությունը եւ ինչով է զբաղված շոուի ավարտից հետո.

«Ամենից հաճախ Շուշաննայի հետ եմ շփվում: Նախագծի ավարտից հետո շարունակում եմ ուսումս համալսարանում, իսկ Հայաստան եկել էի «Ոսկե Ձայն» մրցույթին մասնակցելու նպատակով: Ես ստացա երկրորդ մրցանակը եւ ինձ հրավիրեցին մասնակցելու Նյու Յորքում կայանալիք համերգին, որտեղ ես «Անուշ» օպերայից պիտի երգեմ»,-ասում է հայուհին, որը Հայաստանում հատկապես հավանել է Գորիսն ու Տաթեւի վանքը:
Սոնան խոստովանում է՝ հաճախ չի լինում Հայաստանում, բայց նաեւ հույս ունի, որ այսուհետ ավելի հաճախակի կայցելի հայրենիք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
Հագուստը՝ Platon, Teress, ArmiMarti
Նկարահանումներն իրականացվել են Գաֆեսճեան քանդակների պարտեզում, Հյուսիսային պողոտայում եւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում



























Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել