Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Հինգ նշան, որ նա մտադիր չէ ամուսնանալ ձեզ հետ

15:08, 9 սեպտեմբերի

Կյանքի այս փուլում ամուսնությունն ու ընտանիքը նրա համար առաջնային չեն

Գուցե նա դեռ սովորում է, չափից շատ է զբաղված կարիերայով կամ պարզապես դեռ չի կարողանում մոռանալ իր նախորդ բացասական փորձը։ Հնարավոր է՝ նա հիմա մեկ այլ նպատակ ունի եւ ուժերը հենց դրա վրա է կենտրոնացրել։ Նա կարող է սիրել ձեզ ու գոհ լինել ձեր հարաբերություններից, նույնիսկ երբ մշտապես նրա կողքին եք։ Բայց զգացմունքային տեսակետից նա դեռ պատրաստ չէ ընտանեկան կյանքին։ Եվ դեռ պարզ չէ, թե երբ պատրաստ կլինի։

Մարդն ինքն է ասում, որ մտադիր չէ ամուսնանալ

Թվում է՝ ամեն ինչ այս դեպքում պարզ է, բայց մարդիկ շարունակում են հարցնել. «Նա ասում է, որ երբեք չի ամուսնանա։ Ինչ եք կարծում, նա կփոխի՞ իր կարծիքը»։ «Մենք սիրահարված ենք, բայց նա չի հավատում ամուսնությանը։ Ինչքա՞ն պետք է սպասեմ»։ Իհարկե՝ մարդիկ մշտապես փոխում են իրենց տեսակետները։ Բայց խնդիրն այն է, որ իրականության անտեսումը ոչ միշտ է արդարացված։ Եթե դուք ուզում եք ընտանիք ստեղծել, իսկ նա՝ ոչ, ապա չարժե անտեսել այդ իրողությունը, դա կազդի ձեր ինքնավստահության ու երջանկության վրա։ Եթե կյանքի մասին ձեր տեսակետները չեն համընկնում, համակերպվեք այդ փաստի հետ ու համախոհ գտեք։

Նա դեռ չի հաղթահարել անցյալի զգացմունքները

Եթե մարդը վերջերս է բաժանվել, ենթարկվել բռնության կամ սթրեսի, ապա նա հաստատ ամուսնանալու ցանկություն չի ունենա։ Երբեմն հաջողվում է միասին հաղթահարել այդ հոգեվիճակը, երբեմն՝ ոչ։ Ամեն ինչ հարաբերական է։

Դուք ձեզ ժամանակավոր հրապուրանք եք զգում

Կեսգիշերային զանգեր ու հանդիպումներ... դուք հաստատ նրա համար առաջնայնություն չեք, նա ձեզ չի ծանոթացնում իր ընկերների ու ծնողների հետ, դուք ոչ մի տեղ միասին չեք գնում։ Նա ձեզ չի դիտարկում որպես պոտենցիալ կին եւ, ամենայն հավանականությամբ, երբեք չի դիտարկի։ Բոլոր թվարկվածներից սա վատագույն իրավիճակն է։ Եթե դուք իսկապես ուզում եք ընտանիք կազմել, անկեղծ խոսեք նրա հետ այդ մասին, հասկացեք, թե ինչպիսի հարաբերություններ են ձեզ կապում։

Ձեր կյանքի նպատակները չեն համընկնում

Եթե դուք լրիվ տարբեր բաներ եք կյանքից ակնկալում ու մարդը չի ուզում ձեզ իր տեսակետը պարտադրել կամ համոզել դրանում, իհարկե, նրա կողմից լավ արարք է, բայց շատ ցավոտ։ Սերը չի կարող հաղթահարել ամեն ինչ։ Դուք կարող եք խենթորեն սիրել իրար, բայց ձեր կյանքի ուղիները հաստատ տարբեր են։ Դուք կարող եք պատրաստ լինել ընտանիք ստեղծել, բայց դրա գլխավոր պայմանն է գտնել մեկին, ով նույնպես պատրաստ է։ Հակառակ դեպքում՝ ձեզ ծանր պայքար է սպասում։

 

Աղբյուրը՝ Wday.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search