Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Գոհար Հարությունյանը՝ իրեն դատի տալու եւ «Միսս Հայաստան 2017» մրցույթի հետաձգման մասին

18:42, 31 հուլիսի

«Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե մրցույթի անցկացումը վտանգի տակ է:

Բանն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել  Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող՝ «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: ՀԿ ղեկավարը Կարեն Արիստակեսյանն է, եւ Գոհար Հարությունյանի խոսքով, նա ամեն կերպ փորձում է խոչընդոտել մրցույթի կազմակերպմանը.

«Բոլորն են տեղյակ, թե նա ինչպես ապականեց «Միսս Հայաստան» մրցույթն այս 16 տարիների ընթացքում, բոլորը գիտեն, թե ինչ նվաստացուցիչ պայմաններում են եղել աղջիկները, թե ինչպես ոչ պատշաճ ձեւով, Աստված գիտե, թե ինչ աղջիկներ, աշխարհով մեկ ներկայացրել են Հայաստանը: Կարեն Արիստակեսյանը Արա Երնջակյանից խլեց մրցույթը՝ նրան պատվազուրկ անելով: Ես անձամբ խոսել եմ Արա Երնջակյանի հետ, եւ նա ինձ ասել է, թե Արիստակեսյանն ինչպես է մամուլի միջոցով իրեն խայտառակ արել: Սա նրա գործելաոճն է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Կարեն Արիստակեսյանն անընդհատ փորձել է խոչընդոտել իրենց, սպառնացել է, թե դատի է տալու.

«Այնքան լուրջ էր խնդիրը, որ մենք մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների, տուրիզմի գործակալության հետ համատեղ ջանքերով պետռեգիստրում գրանցեցինք «Միսս Հայաստան» հիմնադրամը, բայց այդքանից հետո նա շարունակում է զանգահարել նախարարություններ, հայտարարում է, որ դատի կտա բոլորին»,- ասաց «Միսս Հայաստան 2017»-ի կազմակերպիչը՝ նշելով, որ մրցույթը միանգամայն օրինական են անցկացնում:

Ի դեպ, «Միսս Հայաստան 2017»-ի անցկացման օրը փոխվել է: Նախապես հայտարարված սեպտեմբերի 15-ի փոխարեն այն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, բայց սա պայմանավորված է զուտ տեխնիկական խնդիրներով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search