Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը միշտ է անթերի տեսքով՝ թե՛ հեռուստաէկրաններին, թե՛ հանրային միջոցառումներին, թե՛ հանգիստը վայելելիս: Դերասանուհու գեղեցիկ լուսանկարները հաճախ տարատեսակ մեկնաբանությունների են արժանանում, որոշները բազում բացասական արձագանքներ են ստանում: Այդ ամենին Նազենին որոշել է հումորով վերաբերվել՝ ներկայացնելով կարեւորագույն կանոններ, որոնք կօգնեն մյուս օգտատերերին էլ ունենալ գեղեցիկ ամառային լուսանկարներ:
Դերասանուհին ֆեյսբուքայան էջում գրել է.
«Նվիրվում է բոլոր քար (car) ու նաքսանդզներին (naxandz):)
Մի քանի ԿԱՐԵՎՈՐ կանոն ամառային լավ ֆոտո ստանալու, ձեր «չուզողներին» «պայթեցնելու») եւ իրականում հասկանալու համար, թե որքանով են ձեզնով հետաքրքրված։
1. ԾՈՎ գնալիս անպայմա՛ն վերցրեք ձեզ հետ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐ!

Նախ՝ բոլորը կլինեն հողաթափերով կամ ոտաբոբիկ՝ դուք՝ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՈՎ) արդեն օրիգինալ է!!!
2.Ձեզ հետ վերցրեք առնվազն 4 գիրք, դրանով նախ կլցնենք դատարկությունը,
պարապությունից՝ չեք ուտի ուրիշի կյանքը, այլ «կուտեք » այդ գրքերը: Արեւային լոգանք ընդունելիս անիմաստ չեք կանգնի ջրում կամ մեռելային դիրքով չեք պառկի ափին՝ վախեցնելով միջավայրի մարդկանց՝ որպես արեւահարված հանկարծամահ, եթե հանկարծ որոշեք փռշտալ։
3. Գրքերի պարունակությունը ԿՈՆԿՐԵՏ արտահայտվում է մարդու դեմքին, այնպես որ՝ գոնե դեմքի խորիմաստ արտահայտությամբ ֆոտո կստացվի, որն իհարկե կշարունակի նյարդայնացնել հույժ «հայրենասեր» կամ «պաթոսիկի» մասնագետ մարդկանց։

4. Իհարկե, պակաս կարևոր չէ իմանալ կանգնելու կերպը, երբ դուք ինքնամոռաց կարդում եք ու ձեզ կողքից նկարում է մի անծանոթ պապարացցի (որն իրականում ձեր հազար տարվա ընկերուհին է ու գժական լուսանկարիչ):
5. ԾՈՎՈՒՄ լավ լուսանկար ու գեղեցիկ ոտքեր ստանալու համար ՊԵՏՔ ԵՆ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐ!!! վերցնում եք հարևանների սեղանիկը, հարմարեցնում ափամերձ տարածքում՝ ՋՐԻ մեջ, զգուշությամբ կանգնում եք վրան, ՀԱԳՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՆ ՈՒ ունենում ՇԱՏ ԼԱՎ ՖՈՏՈ՝ առանց ֆոտոշոփի։

Նույնը կարելի է կրկնել քարքարոտ միջավայրում՝ օրինակ Պոսեյդոնի կամ Գառնու տաճարում (մենք քարից հաց սարքող լեռնային ժողովուրդ ենք, մի՞թե մի քանի սմ կրունկը մեզ պետք է վախեցնի):
ԿԱՐԵՎՈՐԸ. պետք է ունենալ այնպիսի ընկերուհի, ով ոչ միայն ճանապարհի լավ ընկեր է, այլև շշմելու լուսանկարիչ, մոնտաժող, օպերատոր և տանել չի կարողանում հագնել բարձրակրունկ կոշիկներ:)

Որպես վերջաբան. ԼՈՒՐՋ. ես երեխա չեմ և հասկանում եմ, որ FB միջավայրում տարբեր տեսակետներով ու ճաշակներով մարդիկ կան, նրանցից շատերը վստահ են, որ իրենք ու միմիայն իրենք են ՃԻՇՏ ու բարոյական), խելացի կամ ճաշակով, խորատես ու եսիմինչ, ԲԱՅՑ, խնայեք ձեր նյարդերը , հարգելիներս)))), դուք իզուր կորցնում եք ձեր նյարդային բջիջները, որոնք չեն վերականգնվում: Հանգստացեք, վայելեք կյանքն ու նրա տված ամեն մի վայրկյանը, մենք հո անմահ չե՞նք))
Հ.Գ. Հուսով եմ այս կիսահումորային գրառումս ու հույժ լուրջ լուսանկարներս ձեզ պարգևեցին գոնե մի քիչ ժպիտ)))) լավ մնացեք!
Չեմ ալարել էսքան գրել եմ, չեմ ալարել նկարվել եմ, ես ՉԵՄ ԱԼԱՐՈՒՄ ՎԱՅ: Սոֆին էլ չի ալարում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ