Օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Կարապի լճում ներկայացվելու է ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի՝ «Ժամանակակից քանդակը՝ Կարապի լճում» խորագիրը կրող նախագիծ-ցուցահանդեսը:
Երեկ Կարապի լճում կայացավ ցուցահանդեսի բացումը, որին ներկա էր նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը.

«Արդեն քանի ամիս է՝ ծանոթ եմ նախագծին, համարձակություն պետք է ունենայինք նման լուծում ստանալու համար, քանի որ ժամանակակից արվեստը համարձակություն է պահանջում: Մենք ունենք տարբեր գաղափարներ, բայց սա առաջին փորձն է, եւ ապագայում քաղաքի տարբեր հատվածներում ունենալու ենք նման համարձակ ցուցադրություններ: Երիտասարդներին պետք է նորովի մտածել, նորովի երեւակայել եւ տեսնել գեղեցիկը: Ինչ վերաբերում է քննադատություններին՝ ես դրանց շատ դրական եմ վերաբերվում, քանի որ դրանք նպաստում են հանրահռչակմանը, եւ եթե կան սխալներ, հանրությունը դրանք մատնանշում է, եւ հաջորդ անգամ մենք աշխատում ենք դրանք շտկել: Այնպես որ՝ պետք չէ վախենալ քննադատություններից, առավել եւս, երբ ցուցադրվում է ժամանակակից արվեստը»,-նշեց Ամիրյանը:
Նման ցուցահանդեսով ներկայանալու գաղափարը հենց ճարտարապետինն էր: Լրագրողների հետ զրույցում նա նշեց.

«Ցուցահանդեսի գաղափարը, որպես այդպիսին, չառաջացավ: Այդ ամենը կախված է նրանից, թե դու ինչպես եւ ինչու ես ապրում Երեւանում: Եթե դու այստեղ ես ապրում, ուրեմն որոշակի արժեքներ ունես, իսկ եթե ոչ՝ ավելի լավ է գնաս այստեղից: Այդ արժեքներից մեկն այս կենտրոնական հատվածն է, որը կապված է բոլորիս հիշողությունների եւ մանկության հետ:

Առաջարկն այն էր, որ այսօրվա հանրությանը ոչ ծանոթ այս քանդակները դրվեին ջրի վրա, եւ այս առաջարկն ընդունվեց, մնացածն արդեն տեխնիկայի հարց էր: Այս ցուցահանդեսը ոչ միայն արվեստի խնդիրների, այլեւ Հայաստան երկրի մեջ ապրելու մասին է: Սրանք վերացական քանդակներ են: Որոշ մարդիկ կարծում են, որ սա հնացած ոճ է, որոշները՝ զարմանում են, որ այսպիսի քանդակներ կարող են լինել, այնպես որ՝ սա հետաքրքիր եւ, ինչ-որ տեղ, նոր բան է, 8-9 տարվա իմ աշխատանքների ընտրանին է»:


Եթե դեռ չեք հասցրել լինել Կարապի լճում եւ չեք տեսել այնտեղ ցուցադրվող նոր քանդակները, ապա առաջարկում ենք դիտել NEWS.am STYLE-ի պատրաստած ֆոտոռեպորտաժն եւ տեսանյութը։


Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան