Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ինչպես կազմակերպել երեխաների ժամանցը Երեւանում. առաքելությունն անիրագործելի՞ է

12:05, 5 սեպտեմբերի

Ու՞ր տանել երեխաներին հանգստյան օրերին: Այս հարցը բազմաթիվ երեւանցիների է հուզում: Մանկական սրճարանները փոքրիկներին այլեւս այնքան էլ չեն գրավում. միանման ծրագրերը, մրցույթներն ու ծաղրածուները հետաքրքիր են միայն առաջին անգամ, իսկ հետո ձանձրացնում եւ նույնիսկ զայրացնում են: Այդ պատճառով որոշեցինք մեր ցանկում դրանք չներառել:

Շատ ծնողներ նախընտրում են օգտակար ժամանցը, որպեսզի իրենց երեխաները ոչ միայն լիցքավորվեն, այլեւ գիտելիքներ ստանան: Նման վայրերը Երեւանում, պարզվում է, այնքան էլ շատ չեն:

Կենդանաբանական այգի

Երեւանի կենդանաբանական այգի կարելի է նորից ու նորից այցելել: Ամեն անգամ այստեղ նոր ու հետաքրքիր բան կարող ես գտնել: Նշվում է, որ այստեղ ավելի քան 2000 տեսակի կենդանիներ կան աշխարհի տարբեր անկյուններից: Այգու վերակառուցումը դեռ շարունակվում է, այդ պատճառով ոչ բոլոր կենդանիներին է հնարավոր տեսնել: Առյուծների, որոշ տեսակների կապիկների, գայլերի եւ վագրերի ազատավանդակները չկան:

Կենդանաբանական այգում ցուցադրաբար կերակրում են կենդանիներին, ինքներդ էլ կարող եք խնձոր, ստեպղին, այգու մուտքի մոտ գնած հատուկ հաց հյուրասիրել նրանց: Կարող եք նաեւ օգտվել ծառայությունից եւ տնօրենի հետ զբոսնել այգու տարածքով, դիտել, թե ինչպես են խնամում եւ ինչով են զբաղեցնում կենդանիներին, լուսանկարել: Իսկ կենդանաբանական այգու մուտքի մոտ նաեւ ակվատերարիում կա, որտեղ կարող եք իսկական թունավոր օձեր եւ հազվագյուտ ձկներ տեսնել:

Մուտքի տոմսի արժեքը մեծահասակների համար՝ 800 դրամ, երեխաների համար՝ 500 դրամ

Կենդանաբանական այգի՝ կենդանիների հետ շփվելու հնարավորությամբ

Ինչպես Երեւանում, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքներում մեծ տարածում են գտնում կենդանիների հետ շփվելու հնարավորությամբ կենդանաբանական այգիները: Մեր մայրաքաղաքում արդեն մի քանի տարի ժամանցի նման վայր կա՝ El Garden-ը: Այս հաստատության գլխավոր առավելությունը կենդանիների հետ երեխաների շփման հնարավորությունն է: Այգում այծեր, ճագարներ, հավեր, խոճկորներ, շներ կան, որոնց կարելի է շոյել, գրկել: Այգու տարածքում նաեւ խաղահրապարակ կա, մանկական տնակներ՝ խաղալիքներով լի, մանկական զիփլայն, բլուրներ եւ բատուտ:

Երեխաների համար մուտքի տոմսի արժեքը՝ 3000-5000 դրամ

Փոքրիկ հանճարներ

Վաղ զարգացումը ներկայում նորաձեւ է, եւ հետաքրքրասեր ու խելացի երեխաների համար ավելի կրեատիվ վայրեր կան: «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանը կօգնի բացահայտել ճշգրիտ գիտությունների հանդեպ երեխայի հետաքրքրվածությունն ու տաղանդը: Այստեղ տարատեսակ գիտափորձերի ու փորձերի հնարավորություն կա: Կարելի է հետեւել գիտական շոուների, քիմիական լուծույթներ խառնել, իմանալ բնության արտասովոր երեւույթների եւ ֆիզիկայի օրենքների մասին: Սա մանկական թանգարան է, որտեղ հետաքրքրասեր «ինչուիկ»-ներն առանց վախենալու կարող են դիպչել բոլոր ցուցանմուշներին: Նման կենտրոնները, որտեղ երեխան ոչ թե պարզապես աշակերտ, այլեւ փորձի մաս կարող է դառնալ, Երեւանում քիչ են:

Խոստանում են այս տարվա հոկտեմբերին Երեւանում բացել առաջին «մասնագիտությունների ավանը», որտեղ երեխաները կկարողանան հանդես գալ հրշեջի, խոհարարի, բժշկի, ֆերմերի եւ նույնիսկ ոստիկանի դերում:

Մուտքի տոմսի արժեքը երեխաների ու մեծահասակների համար՝ 3000 դրամ

Վարպետության դաս պատանի խոհարարների համար

Հետաքրքիր վարպետության դասը հրաշալի նվեր կլինի ցանկացած երեխայի համար: Բոլոր երեխաներն էլ երազում են ձեռքերը թաթախել ալյուրի մեջ, խմոր հունցել կամ բանջարեղել կտրատել... Ի դեպ՝ սխալմամբ համարվում է, որ այդ զբաղմունքը միայն աղջիկներին է հետաքրքիր, բայց տղաները նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում խոհանոցի հանդեպ: Առավել եւս, որ հայ պատանիների համար օգտակար կլինի սովորել գոնե տարրական բաներ ինքնուրույն պատրաստել: «Michael’s»-ում նման վարպետության դասեր անցկացվում են ամեն օր, ցանկացած ժամի: Ռեստորանի խոհանոցում ձեր երեխաները կսովորեն պիցցա, սենդվիչ կամ աղցան պատրաստել:

Վարպետության դասի արժեքը՝ 1500 դրամ

Մարգարիտա Ավագյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել