1. Ուղիղ հոնքեր
Կապ չունի, թե ինչ հանգամանքներում եք հայտնվում՝ Դուք միշտ կարողանում եք լուծել ցանկացած խնդիր՝ արագ ու վճռականորեն։ Դուք այնպիսի մարդ եք, ում կարելի է վստահել։
Ունեք կազմակերպչական ունակություններ, կարող եք միաժամանակ մի քանի գործ անել, ընդ որում՝ բոլորն էլ մեծ հաջողությամբ։ Աշխատանքում, որպես կանոն, մյուսներից ավելի հաջողակ եք։
Սիրային հարցերում կրքոտ եք ու վճռական։ «Հաշվարկով սերը» ձեզ համար չէ։
2. «Բեկված» հոնքեր
Դուք կյանքում ամեն ինչ լավ եք անում։ Բոլոր գործերը հասցնում եք ավարտին, երբեք կիսատ ու անավարտ չեք թողնում։ Ձեր հիմնական նշանաբանն է ՝ միշտ առաջ։
Դուք շատ ուշադիր ու ինքնավստահ մարդ եք՝ թե անձնական, թե մասնագիտական կյանքում։
Ունեք գեղեցիկը զգալու ունակություն ու, անկասկած, կարող եք լավ արվեստագետ դառնալ։
Սիրային հարցերում անկրկնելի եք՝ անկանխատեսելի ու հնարամիտ։
3. «Տնակաձեւ» հոնքեր
Դուք նուրբ ու քնքուշ հոգի ունեք։ Սակայն, միաժամանակ, շատ շփվող եք ու սրտացավ։ Դրա համար էլ մարդիկ գնահատում են ձեզ։
Մարդկանց հիացնում է ձեր բնածին հմայքն ու գրավչությունը, որոնց առկայության մասին կարող եք անգամ ինքներդ չկռահել։
Դուք անուղղելի ռոմանտիկ եք։ Սիրային հարցերում միշտ ինչ-որ հեքիաթային ու արտասովոր բան եք ակնկալում։ Ու պետք է ասել, որ հաճախ ստանում եք դա։ Ձեր հարաբերությունները միշտ լի են քնքշանքով ու ռոմանտիզմով։
4. Տարբեր կողմեր ուղղված հոնքեր
Դուք մեծ անհատականություն ունեք։ Ձեզ համար անհետաքրքիր է շրջապատին ձեր գերազանցությունն ապացուցելը, դուք առանց դրա էլ գիտեք Ձեր արժեքը։ Դրա համար էլ Դուք ժամանակը չեք վատնում դատարկաբանությունների ու պատահական ծանոթների վրա։ Դուք լավ գիտակցում եք ձեր նպատակն ու հանգիստ շարժվում դեպի այն։ Միակ մարդը, որն իրոք հետաքրքրում է Ձեզ՝ դուք ինքներդ եք։
Սիրային հարցերում էլ եք շատ եսասեր։ Միայն լավագույնն եք ուզում։ Ձեր զուգընկերը պետք է իդեալական լինի ու պետք է հիանա ձեզնով։ Բայց հաճախ մոռանում եք, որ ձեզնից էլ են նույնը սպասում։
5. Աղեղաձեւ հոնքեր
Դուք պատասխանատու, լուրջ ու ազնիվ մարդ եք։ Նաեւ Ձեզ բնութագրում է արդարության ու ամբողջ աշխարհը «գրկելու» ցանկությունը։ Դուք ձգտում եք ապրել այնպես, որ խնդիրներ չստեղծեք շրջապատի համար ու խուսափեք տհաճ իրավիճակներից։
Դուք շատ համբերատար եք ու Ձեզ միշտ հաջողվում է լավ կազմակերպել Ձեր կյանքը ու ծրագրվածը մինչեւ վերջ հասցնել։
Ձեր սիրային հարաբերությունները թերեւս այն իդեալն է, որն արժանի է նմանակման։ Դուք կարողանում եք գնահատել ու պահպանել այն, ինչ ունեք։ Դուք ավելորդ բան չեք պահանջում Ձեր զուգընկերոջից։ Ու դա օգնում է Ձեզ երջանիկ լինել։
Նյութերը՝ feliscope.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ